Գեղեցիկ մաշկ ունենալու համար պետք է օգտվել ոչ միայն այն մաքրող միջոցներից, այլեւ ճիշտ սնվել:
«Ծերացման դեմ լավագույն զենքը պատառաքաղն է»,-ասել է դիետոլոգ Կարեն Ֆիշերը The Daily Mail-ին տված հարցազրույցում:
Ինչպիսի՞ մթերքներ պետք է բացառել սեփական սննդակարգից, որպեսզի մաշկը գեղեցիկ լինի:
1. Բրնձի բլիթներ
Սուպերմոդելները պնդում են, որ ճարպի ցածր պարունակությամբ բրնձից պատրաստված բլիթներն իրենց կազմվածքի հիմնական գաղտնիքն են, սակայն մասնագետները պդնում են, որ այդ բլիթները հարուստ են ածխաջրերով, որոնք օրգանիզմում վերածվում են շաքարի եւ միանում կոլագենի սպիտակուցներին՝ այդ կերպ առաջացնելով կնճիռներ եւ վատթարացնելով մաշկի վիճակը:
2. Կապույտ պանիր
Պանիրը նույնպես կարող է մաշկային խնդիրներ առաջացնել, եթե այն յուղոտ է: Առաջին հերթին դիետոլոգները եւ կոսմետոլոգները նշում են կապույտ պանիրը, որը չարաշահելու դեպքում կարող են բշտիկներ եւ մաշկի բորբոքային պրոցեսներ առաջանալ:
3. Ձմերուկ եւ խուրմա
Ձմերուկը եւ խուրման, ինչպես նաեւ բարձր գլիկեմիկիկ ինդեքսով մի շարք մթերքներ առաջացնում են հորմոնալ փոփոխություններ, որի արդյունքում մաշկի ծակոտիները խցանվում են: Միեւնույն ժամանակ ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներից կազմված սննդակարգը բարերար ազդեցություն ունի մաշկի վիճակի վրա:
4. Կաթ
Կաթը նույնպես կարող է բշտիկների առաջացման պատճառ դառնալ, որի համար մեղավոր են կաթի մեջ պարունակվող հորմոնները: Ինչպես ցույց են տվել մի քանի հետազոտությունները, կաթի պարբերաբար օգտագործման եւ բշտիկների առաջացման միջեւ հստակ կապ կա, ընդ որում, անյուղ կաթն ավելի վնասակար է մաշկի համար, քան սովորականը:
5. Ձավարեղեն
Ձավարեղենը համարվում է շատ օգտակար մթերք, սակայն որոշ տեսակների մեջ շաքարը շատ է (37 եւ ավելի տոկոսով), եւ այդ շաքարի պատճառով մաշկը կորցնում է իր առաձգականությունը եւ ավելի ծեր տեսք է ունենում:
6. Միս
Միսը մաշկն ավելի կարմիր եւ յուղոտ է դարձնում, հնարավոր է այն պատճառով, որ այն բարձրացնում է օրգանիզմում տեստոստերոնի քանակը: Արդյունքում մաշկի ծակոտիները լցվում են ճարպով, եւ բշտիկներ են հայտնվում:
7. Ալկոհոլ
Բոլոր դիետոլոգները եւ կոսմետոլոգները միաձայն պնդում են, որ ալկոհոլը խիստ վնասակար է մաշկի համար: Այն սրում է մաշկային հիվանդությունները, այդ թվում պսորիազը, նպաստում է կնճիռների վաղ ի հայտ գալուն եւ վաղաժամ ծերացմանը:






