Հայտնի է, որ զարկերակների նեղացումը հանգեցնում է սրտի հիվանդությունների եւ ինսուլտի:Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն կարող է կապված լինել նաեւ աուտոիմուն հիվանդույունների հետ:

Immunity ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ արյան մեջ անոթային հիվանդություններ առաջացնող մոլեկուլների մեծ քանակությամբ մարդիկ կարող են նաեւ պսորիազի կամ արթրիտի նման աուտոիմուն խանգարումներով պայմանավորված ախտանիշների ուժեղացում ունենալ, հաղորդում է Fox News-ը:

Հետազոտողների ուշադրության կենտրոնում է եղել ցածր խտության լիպոպրոտեինները օքսիդացնոց մոլեկուլը (oxLDL): Ինչպես հայտնի է ցածր խտության լիպոպրոտեիդները առաջացնում են զարկերակների աթերոսկլերոզ՝ նեղացում, ինչն էլ կարող է հանգեցնել սրտի կաթվածի եւ ինսուլտի:

Մկների վրա իրականացված հետազոտությունների ընթացքում գիտնականները բացահայտեցին, որ աթերոսկլերոզով մկների մոտ oxLDL մակարդակի բարձրացումն առաջացնում է Th17 բջիջների քանակի աճ, ինչն էլ ուժեղացնում է աուտոիմուն հիվանդությունների ախտանիշները: Երբ ճնշվել է Th17 բջիջների ազդեցությունը, աուտոիմուն լավացում է տեղւ ուբեցել:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ աուտոիմուն հիվանդությունների բուժման ընթացիկ թերապեւտիկ մոտեցումների մեջ մենք պետք է հաշվի առնենք արյան շրջանառության գործոնները»,- ասել է Հյուսթոնի Տեքսասի առողջության համալսարանի Գիտական կենտրոնի ավագ հետազոտող Յոնսեոկ Չունգը: «Մասնավորապես, մենք հույս ունենք, որ արյան մեջ oxLDL մակարդակի վերահսկումը կարող է զգալիորեն լավացնել աուտոիմուն հիվանդությունների իմունոլոգիական կամ դեղագիտական բուժման թերապեւտիկ արդյունավետությունը»,- նշել է նա: