Նոր տարին հոգու տոն է, այն պետք է վայելել, դա պետք է լինի վերադարձ դեպի հրաշք։ Վաղուց արդեն ժամանակն է դադարել ասոցացնել այս տոնը  շատակերության եւ սեղանի ճոխության հետ: Այս մասին հունվարի 10-ի մամլո-ասուլիսի ժամանակ միաբերան հայտարարեցին հոգեբան Աննա Բադալյանը, դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

Շատակերությունը, կնոջ «տանջանքները» ճաշատեսակների այդ մեծ տեսականու պատրաստման եւ տունը մաքրելու ժամանակ, ինչպես նաեւ ճոխ սեղան գցելու համար ծախսած հսկայական գումարները սթրեսի պատճառ են դառնում Նոր Տարուց հետո: Հոգեբանի խոսքով ուժեղ էմոցիաները՝ դրական թե բացասական , ի վերջո մարդկանց տրամադրության փոփոխության պատճառ են դառնում:

Յուրաքանչյուր մարդու մոտ սթրեսը յուրովի է դրսեւվորում՝  իր հոգեկան եւ հոգեբանական առանձնահատկություններիн համապատսախան: Երբ բացակայում են էմոցիաները, մարդы կարող է իրեն  անպետք, անհետաքրքիր զգալ, ինչպես նաեւ դատարկություն զգալ իր ներսում: Ամեն մեկն այս վիճակի հետ պետք է յուրովի պայքարի՝ հաշվի առնելով իր սեփական առանձնահատկությունները: « Պետք է շնորհակալ լինենք մեր գենետիկ առանձնահատկություններին, որոնց շնորհիվ մենք  արագ դուրս ենք գալիս դեպրեսիաներից, հատկապես եթե դրանք թեթեւ են եւ առօրեկան»,- ընդգծեց Բադալյանը:

Նյարդաբան Սամսոն Խաչատրյանի խոսքով, որոշ արտերկրյա մասնագետներ այն մտքի կողմնակիցն են, որ շուտով առօրյա պրակտիկա կմտնի «հետտոնական դեպրեսիա» տերմինը: Մինչդեռ Խաչատրյանը  կարծում է, որ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել դրան եւ որպես հիվանդություն ախտորոշել: Շատ մարդիկ փոխել են իրենց սննդակարգը եւ ռեժիմը հենց տոների պատճառով: Ոմանք ամանորյա օրերին աշխատանքի բացակայության պատճառով սկսում են շատ ուտել՝ իրենց ինչ-որ բանով զբաղեցնելու համար:

Նյարդաբանը նշեց նաեւ, որ տոներից հետո սթրեսի մեկ այլ պատճառ է քնի ռեժիմի խանգարումը: Ցանկացած արձակուրդների, տոների ժամանակ պետք չէ մոռանալ 6-8 ժամյա քնի մասին: «Զվարճանքները, քրոնիկ վատ քունը, ալկոհոլային խմիչքները, սննդակարգի խանգարումը սթրեսի առաջացման պատճառ են»,- ընդգծեց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ պետք է աստիճանաբար անցնել բնականոն ռեժիմին՝ կրճատելով ուտելիքի քանակը:

Դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Խաչատրյանի  խոսքով արդեն վաղուց գիտականորեն ապացուցված է, որ անքնությունն ու շատակերությունը մարդկանց մոտ կարող են սթրես առաջացնել: « Որպես էնդոկրինոլոգ ես կարող եմ ասել, որ այստեղ իրենց դերն ունեն նաեւ հորմոնալ փոփոխությունները, քանի որ  բարձր կալորիականությամբ սննդի մեծ քանակությունը ազդում է մարդու  ամնբողջ օրգանիզմի վրա»,- նշեց Աբովյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում տոների ժամանակ մարդիկ զբաղվում են բացառապես ուտելիքով»:

Բարձր կալորիականությամբ սնունդն  օրգանիզմում առաջացնում է հորմոնալ փոփոխություններ, դա հատկապես դրսեւորվում է այն բանում, որ օրգանիզմում  էմոցիոնալ սթրեսի ազդեցությամբ տեղի է ունենում մեծ քանակությամբ կորտիկոստերոն հորմոնի ձերբազատում:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի այն հարցին, թե ինչպես է դրսեւորվում այս «հետամանորյա» սթրեսը՝ ագրեսիայով թե ինքն իր մեջ պարփակվելով, հոգեբան Աննա Բադալյանը պատասխանեց, որ սթրեսը դրսեւորվում է ինքնամփոփությամբ, մարդը չի ուզում ոչ մեկի հետ շփվել, նրա մոտ կտրուկ փոխվում է տրամադրությունը եւ այլն:  Լինում է, որ մարդը դառնում է քնկոտ, լռակյաց, ինչպես նաեւ հակառակը՝ շրջապատի հանդեպ  ագրեսիա է դրսեւորում: Ընդ որում ագրեսիվ մարդկանց մոտ կարող են գլխացավեր լինել զայրույթի դրսեւորման հետեւանքով:

[gallery id=5]