Medicine’s Institute of Infection and Immunity դպրոցի պրոֆեսոր Ռոզմարի Բարնսը զգուշացնում է, որ սնկային հիվանդություններից տարեկան մահանում են հարյուր հազարավոր մարդիկ, նույնիսկ ավելի շատ, քան մալարիայից եւ տուբերկուլյոզից:

Քարդիֆի համալսարանում հանրային առողջության վերաբերյալ դասախոսության ժամանակ նա պատմել է, որ մեր օրերում սնկերը ոչ միայն սպանում են մեծ թվով մարդկանց, այլեւ ոչնչացնում են բերքի մեկ երրորդը՝ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը:

Պրոֆեսորի խոսքով օրգանիզմներին եւ հողին հեշտությամբ  հարմարվող սնկերն արդեն գոյություն ունեն միլիոնավոր տարիներ: Գիտնականներին հայտնի է սնկերի 2 միլիոնից ավելի տեսակ, որոնցից 600-ը կարող են տարատեսակ հիվանդությունների պատճառ դառնալ, ոմանք էլ ախտածին են նաեւ մարդկանց համար:

Հետաքրքիր է, որ գիտնականների խոսքով, սնկային հիվանդություններ ունենում է գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդը: Սովորաբար դրանք լուրջ հիվանդություններ չեն, բայց երբեմն հանդիպում են ծանր ինվազիվ հիվանդություններ, որոնք բարդ է բուժել, եւ որոնք կարող են պարզապես սպանել մարդուն՝ ախտահարելով նրանց շնչառական ուղիները կամ էլ վարակ անցկացնելով մարդու արյան մեջ:

Որպես լուծում այդ խնդրին, պրոֆեսորն առաջարկում է այդ բնագավառում բարելավել ախտորոշման հնարավորությունները եւ սնկային հիվանդությունների ուսումնասիրությունների եւ դրանց բուժման միջոցների բնագավառում ավելի շատ միջոցներ ներդնել: