Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան՝ լյարդը:
Ի՞նչ է լյարդը, եւ որո՞նք են այդ օրգանի գործառույթները:
Լյարդը գտնվում է մեր որովայնի կենտրոնում եւ օգնում է սպիտակուցների եւ ճարպերի նյութափոխանակությանը: Այն կարգավորում է շաքարի մակարդակը եւ ֆիլտրում մեր արյունը՝ աշխատելով վերացնել բազում խառնուկներ: Լյարդը միշտ է աշխատում:
Լյարդի աշխատանքը հատկապես ուժգնանում է կնոջ հղիության ժամանակ: Երբ մենք ավելորդ քաշ ունենք եւ տրվում ենք վատ սովորություններին, մենք ստիպում ենք մեր լյարդին լրացուցիչ աշխատել:
Հիմա, երբ արդեն գիտենք լյարդի կարեւորության մասին, ժամանակն է իմանալու, թե ինչը կարող է վնաս հասցնել այս օրգանին: Կան բազմաթիվ քիմիական նյութեր, որոնք կարող են շարքից հանել լյարդը: Ալկոհոլը եւ որոշ դեղամիջոցներ դրա խոշոր մեղավորներն են, հատկապես, երբ դրանք համակցվում են: Օրինակ՝ ացետամինոֆենի եւ ալկոհոլի միաժամանակյա օգտագործումը նպաստում է լյարդի կողմից խառնուկների արտադրությանը, որն էլ պոտենցիալ վնաս է հասցնում դրա գործունակությանը:
Երբ լյարդն անգործունակ է դառնում, մեր արյան շրջանառության մեջ սկսում են խառնուկներ ձեւավորվել, շաքարի նյութափոխանակության մակարդակները փոփոխվում են, եւ մեր էներգիայի մակարադակներն ու տրամադրությունը կարգավորող հորմոններն ախտահարվում են: Երբ լյարդն այնքան թունավոր է դառնում կամ էլ հիվանդանում է անաշխատունակության աստիճանի, կտրուկ բժշկական միջոցներ (օրինակ՝ փոխպատվաստում) են անհրաժեշտ:
Հեպատիտները, մանրէները եւ վիրուսներն անմիջականորեն ազդում են լյարդի վրա, բայց այս օրգանին մեծ վնաս է հասցնում նաեւ մեր ապրելակերպը: Կարեւոր է պաշտպանել լյարդը, եւ այն անելու լավագույն եւ ամենահեշտ ձեւը մեր ապրելակերպը բարելավելն է: Մասնագետները մի քանի խորհուրդներ են տալիս, որոնց հետեւելու դեպքում մեր լյարդի աշխատունակությունը կարող է բարձրանալ:
• Սկսեք վարժություններ կատարել, ընդ որում ոչ ֆիզիկական. Մեդիտացիաներն ու յոգան այս դեպքում լավագույնն են: Դրանք նպասում ենք առողջ քնին, իսկ քունն էլ իր հերթին ոչ միայն հանգստացնում է մարմինը, այլեւ՝ խթանում իմունային համակարգը:
• Խուսափեք մշակված մսերից եւ սնվեք միայն այնպիսի սննդամթերքներով, որոնք մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում: Գլիկեմիկ ցածր ինդեքս ունեցող խոտաբույսերը, գունավոր մրգերն ու բանջարեղենները շատ օգտակար են: Հատապտուղները նույնպես շատ օգտակար են տվյալ դեպքում:
Մասնագետները նշում են, որ ապրելակերպի փոփոխությունը թույլ կտա նաեւ խուսափել երկրորդ տեսակի շաքարախտի կամ էլ քրոնիկ հիպերտոնիայի զարգացման հավանականություններից:






