Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում:

Հետեւյալ հարցերի պատասխանները Ձեզ կօգնեն որոշել՝ արդյոք Դուք գտնվում եք ռիսկային խմբում: Պարզապես ընտրեք ստորեւ բերված պատասխաններից որեւէ մեկը (А, В կամ С) եւ հաշվեք միավորները՝ հաշվի առնելով, որ A=0, B=1, C=2:

1. Ինչքա՞ն հաճախ եք Դուք ուտում/խմում շաքար պարունակող որեւէ բան:

А: Երբեք/շատ հազվադեպ

В: Օրը 1-2 անգամ

С: Օրը 2-3 անգամ

2. Շաբաթը քանի՞ անգամ եք Դուք ձուկ ուտում (ցանկացած)

А: Շաբաթը 3 անգամ եւ ավելի

В: Շաբաթը 1-2 անգամ

С: Երբեք կամ հազվադեպ

3.Ծխո՞ւմ եք: Եթե այո, ինչքա՞ն շատ:

 А: Ոչ, չեմ ծխում

В: Այո, օրը 1-5 ծխախոտ

С: Այո, օրն ավելի քան 5 ծխախոտ

4. Օրը քանի՞ բաժակ սուրճ եք խմում (Կրկնակի էսպրեսսոն երկու բաժակ է հաշվվում):

А:  Սուրճ չեմ խմում

В: Օրը 1-4 բաժակ

С: Օրը ավելի քան 5 բաժակ

5. Արդյո՞ք ձկան յուղ եք ընդունում

А: Այո, գրեթե, ամեն օր

В: Այո, շաբաթը  2-4 անգամ

С: Ոչ

6. Որքա՞ն հաճախ եք Դուք ընթերցում, խաչբառներ եւ սուդոկու լուծում, կամ էլ խաղեր խաղում

А: Շաբաթը մի քանի անգամ

В: Ամիսը մի քանի անգամ

С: Տարին մի քանի անգամ

Հիմա հաշվեք հավաքած միավորները (A=0, B=1, C=2): Որքան քիչ միավորներ եք Դուք հավաքել, այնքան քիչ է հավանականությունը, որ Ձեզ ապագայում կսպառնա Ալցհեյմերի հիվանդությունը (եթե, իհարկե, Դուք շարունակեք նույնքան առողջ եւ ճիշտ ապրելակերպ վարել, որքան հիմա):

Եթե Դուք շատ միավորներ եք հավաքել, փորձեք վերանայել սեփական ապրելակերպը, հրաժարվել քաղցր սննդից, սուրճից եւ ծխելուց: Գուցե արժե սկսել ավելի շատ կարդալ, ձուկ ուտել եւ ավելի ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել. դա կօգնի ոչ միայն Ալցհեյմերի հիվանդությունը կանխել, այլեւ շատ ուրիշ հիվանդություններ

http://cft.foodforthebrain.org/ կայքում կա թեստի ավելի ամբողջական տարբերակը, որը կօգնի գնահատել Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը: