Մեջքի ցավը ամենադժվար բուժվող հիվանդություններից է: Հատուկ սարքավորման իմպլանտացիայի կիրառմամաբ նոր մեթոդը թույլ է տալիս զգալիորեն թեթեւացնել ախտանիշները:

«Մենք հսկայական հաջողությունների ենք հասել մեջքի վիրահատություն տարած եւ մեջքի ցավեր ունեցող հիվանդների բուժման մեջ»,- ասում է բժիշկ Ռոզենբլատը, ով ելույթ է  ունեցել Discovery Channel-ում « Ցավի խնդիրները» նոր վավերագրական ֆիլմում: «Մեր բուժումը հատկապես արդյունավետ է ստորին վերջույթների նեվրոպաթիկ վնասվածքներ ունեցող հիվանդների համար», - նշում է նա:

Այս մեթոդիկան իր մեջ ընդգրկում է հիվանդի մեջքի մաշկի տակ հատուկ սարքավորման իմպլանտացիա, որը էլեկտրական իմպուլսներ է ուղարկում ողնաշարային խողովակի արտաքին հատված՝ ազդանշաններ ուղարկելով ուղեղին , որպեսզի ցավը դադարի: Ոմանք , այն հատվածում , որտեղ նախկինում դիսկոմֆորտ են զգացել, սարքը տեղադրելուց հետո ունեցել են վիբրացիայի կամ նույնիսկ մերսման զգացողություն, որը հայտնի է որպես պարեսթեզիա:

«Եթե մեջքը կամ ոտքը ցավում է, ապա դուք պետք է պարեսթեզիա զգաք»,- ասում է բժիշկ Ռոզենբլատտը, ով մասնագիտանում է ցավի վերահսկման հարվերում եւ իր պրակտիկան ունի Հարավային Ֆլորիդայում: « Ձեր մարմինն ու ուղեղը չեն կարող ընկալել ցավը եւ վիբրացիան միաժամանակ»,- նշում է նա:

Ռոզենբլատտն ավելացնում է, որ միջամտությունը նման է ծննդաբերության ժամանակ կատարվող էպիդուրալ անզգայացմանը: Դա ուրիշ ոչ մի կողմնակի ազդեցություն չունի , բացի նրանցից,  որոնք կարող են առաջանալ  ցանկացած վիրահատական միջամտությունից հետո  (օրինակ՝ արնահոսություն եւ վարակ): Եվ շատ ապահովագրական ընկերություններ ծածկում են այդ ծախսը, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Բացի այդ, հիվանդները վիրահատությունից առաջ կարող են  նախնական փորձ անցնել՝ ստուգելու համար, աշխատում է արդյոք այդ սարքը:  Սարքավորումը ժամանակավորապես տեղադրվում է մաշկի տակ եւ հիվանդները կարող են փորձել այն տնային պայմաններում մի քանի օրվա ընթացքում: Եթե դա արդյունավետ լինի,  նրանք կարող են դիմել սարքի իմպլանտացիայի 45-րոպեանոց վիրահատությանը: