Էկզեման մաշկի բորբոքում է, որը կարող է կրկնվել ամբողջ կյանքի ընթացքում, եւ այդ հիվանդության սրվելը զգալի չափող կախված է այնպիսի արտաքին գործոններից, ինչպիսիք են՝ ալերգենները, քիմիական նյութերը կամ սթրեսը: Հիվանդությունը վերահսկողության տակ պահելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետեւյալ միջոցները ձեռնարկել.
Արտաքին ազդակցներից խուսափելուց բացի մաքուր մաշկը չոր, քոր առաջացնող մաշկից խուսափելու լավագույն միջոցն է: Նշենք, որ այս խորհուրդները երեխաներին էլ են վերաբերում.
1. Ամեն օր լողացեք:
Մարդիկ կարծում են, որ չոր մաշկից խուսափելու համար պետք չէ շատ հաճախ լողանալ, սակայն դա այլեւս ճիշտ չէ: Այսօր կարելի է գտնել օճառներ, լվացող եւ մաքրող միջոցներ, որոնք մեղմ ազդեցություն ունեն մաշկի վրա եւ այն չեն ջրազրկում: Լողացեք գոլ ջրով եւ այնպիսի օճառներով կամ միջոցներով, որոնք անուշահոտ չեն, հիպոալերգեն են եւ նախատեսված են զգայուն մաշկի համար:
2. Խոնավեցնող կրեմներ օգտագործեք:
Լոգանքից հետո մաշկը մերսեք խոնավեցնող քսուքներով, այնուհետեւ օրը մեկ կամ երկու անգամ կրկնեք գործընթացը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կերամիդներով խոնավեցնող քսուքներն ամենաարդյունավետն են:
3. Դադարեցրեք քորելը:
Հիշեք, որ ինչքան շատ քորեք, ցանն այնքան ավելի կշատանա: Երեխաների դեպքում աշխատեք նրանց ձեռքերն ու միտքն անընդհատ զբաղված պահել:
Մասնագետները հիշեցնում են, որ էկզեման անբուժելի, բայց վերահսկելի հիվանդություն է: Նրանք, ովքեր մանկահասակ տարիքում այդպիսի հիվանդություն են ունեցել, իրենց մաշկին պետք է հետեւեն ամբողջ կյանքում:






