Պրոբիոտիկները կարող են վերահսկել շաքարախտը, պարզել են գիտնականները: Նրանք գլյուկագոնանման պեպտիդ-1-ն (GPL-1) արտադրող լակտոմանրէներ են մշակել: Այն ձեւավորվում է աղիքներում սնունդ ընդունելու ժամանակ: Հենց այդ պրոբիոտիկն են գիտնականները շաքարախտով հիվանդ եւ փորձարկման ենթակա մկներին տվել: Բուժումը երեք ամիս է տեւել: Այդ ժամանակաշրջանում կրծողների արյան մեջ շաքարի մակարդակը նվազել է 30%-ով:
Անալիզների բարելավումը կատարվել է աղիքների վերին հատվածի էպիթելային բջիջների՝ ենթաստամոքսային բետա-բջիջների նման գործող բջիջների վերածման շնորհիվ: Այսինքն՝ նրանք ինսուլին են արտադրել, երբ արյան մեջ շաքարի մակարդակը հավասարակշռելու անհրաժեշտություն է զգացվել: Պարզ ասած՝ պրոբիոտիկները մոտեցրել են նորմալ ցուցիչների այն ժամանակը, որն անհրաժեշտ է շաքարը նվազեցնելու համար:
Ինչպես Financial Express-ն է գրում, մասնագետները մտադիր են հետագա փորձարկումներում մեծացնել պրոբիոտիկների չափաբաժինը: Դա նրանց կարծիքով կարող է լիովին բուժել շաքարախտից:
Պրոբիոտիկները միկրոօրգանիզմներ են, որոնք նպաստում են մարսողությանը, թույլ չեն տալիս վարակների եւ աղեստամոքսային տրակտի բորբոքումների զարգացումը: Առավել հաճախ դրանք լակտո եւ բիֆիդոմանրէներ են, բայց կարող են նաեւ այլ օրգանիզմների օրինակ՝ խմորիչի սնկերի տեսքով էլ հանդես գալ: Պրոբիոտիկները կարող են դեղամիջոցներ, սննդային հավելումներ եւ սննդամթերքներ լինել:






