Սեփական երեխայի ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները մոտ 100 կգ կշռող բրիտանուհուն ստիպել են «ուժ հավաքել» եւ նիհարել:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ճարպակալում ունեցող Լեյլա Մոունջին անհապաղ նիհարելու որոշում է կայացրել հենց վիրահատական սեղանի վրա, երբ իր գիրության պատճառով բժիշկները չեն կարողացել տեղային անզգայացում կատարել, քանի որ հնարավոր չի եղել շոշափել նրա ողերը:

Բժիշկները ստիպված են եղել ընդհանուր անզգայացման միջոցով կեսարյան հատում անել՝ վտանգելով երեխայի կյանքը: Երեխան ծնվելիս հազիվ է փրկվել շնչահեղձությունից:

«Ծննդաբերության ժամանակ ես մեծ վտանգի եմ ենթարկել Բելլային, եւ նա կարող էր մահանալ,-պատմել է 29-ամյա կինը:…. Ես շատ էի ամաչում, քանի որ բարդությունների պատճառը ես եւ իմ ավելորդ քաշն էին»:

Երեխայի ծնունդից հետո Լեյլան սկսել է նիհարել՝ 152 սմ հասակով կինը մոտ երեք տարվա ընթացքում 45 կիլոգրամ է կորցրել: