Մեքսիկայի 14-ամյա մի բնակիչ (անունը չի հրապարկվել) շատ տարօրինակ եւ հազվադեպ հանդիպող ֆոբիայով է (ոչ ռացիանոլ, անկառավարելի վախ) ախտորոշվել: Livescience.com-ի հաղորդմամբ՝  խոսքը  գերասկոֆոբիայի մասին է՝ երեխան վախենում է հասունանալուց եւ մեծանալուց: Տղայի ֆոբիան բացահայտվել է 3 տարի առաջ, երբ նա, տեղեկանալով, որ մթերքներում առկա սննդարար նյութերը նպաստում են օրգանիզմի աճին, սկսել է հնարավորինս քիչ ուտել եւ մոտ 12 կգ կորցրել է:  Այնուհետ սկսել է  կռացնել, կուզիկացնել մեջքը, որպեսզի հնարավորինս փոքր երեւա, ինչպես նաեւ արհեստականորեն փոխել է ձայնը՝  մանկական ձայնով է խոսել:

Տղայի ծնողները, չկարողանալով լուծել խնդիրը, դիմել են մասնագետների օգնությանը: Նուեւո Լոեն նահանգի համալսարաններից մեկի կենտրոնում ախտորոշվել է գերասկաֆոբիայով՝  ծերանալու հանդեպ անկառավարելի վախով:  Մասնագետները ենթադրում են, որ այդ ֆոբիայի առաջացման պատճառը վաղ հասակում հոգեկան ցնցումների ենթարկվելն է եղել. 6 տարեկանում երեխան սեռական բռնության է ենթարկվել հարեւանի կողմից, իսկ ավելի ուշ դպրոցում պարբերաբար ենթարկվել է ծաղրուծանակի համադասարանցիների կողմից:

Հակադեպրեսանտ դեղամիջոցների օգտագործումն ու հոգեթերապիան զգալիորեն բարելավել են տղայի վիճակը.նա սկսել է ուղիղ քայլել, խոսել իր բնական ձայնով, քաշն էլ 6 կգ-ով ավելացել է: Այդուհանդերձ՝ մեծանալու միտքը տղային դեռեւս վախեցնում է: «Նա արդեն որոշակի ծրագրեր ունի ապագայի հետ կապված…. Ցանկանում է դերասան դառնալ, այնուամենայնիվ՝ նա մտածում է, որ մեծանալով իր ուսերին շատ պարտականություն է դրվելու, ինչը վախեցնում է նրան»,-պատմել են մասնագետները: