Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գվինետ Փելթրոուն վերջերս իր ձիգ որովայնի շնորհիվ կրկին հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բրիտանական The Daily Mail-ն այդ առիթով անդրադարձել է դերասանուհուն եւ ներկայացրել 42-ամյա աստղի պիրկ մարմնի գաղտնիքներից մի քանիսը: Պարբերականը մասնավորապես գրում է, որ երկու երեխաների մայր Գվինետը խստորեն հետեւում է իր սննդի օրաբաժնին եւ մշտապես մարզվում է: Պազվում է, որ դերասանուհին հատկապես նախընտրում է ֆիթնեսի հայտնի  մարզիչ Թրեյսի Անդերսոնի պարային մարզումները՝թեթեւ քաշի մարզագնդերի կիրառմամբ:

«Թրեյսին ինձ խորհուրդ է տվել մարզվելը դիտել որպես առօրյայի անբաժանելի մաս, դրան վերաբերվել այնպես, ինչպես,օրինակ,ատամ մաքրելուն,- մի առիթով նշել է Գվինետը,- Մարզումներն այժմ իմ կյանքի անբաժան մասն են»:

Ի՞նչ անել Գվինետ Փելթրոուի որովայնի նման ձիգ որովայն ունենալու համար:

The Daily Mail-ը մասնագետների խոհրդոով առաջարկում է կատարել հետեւյալ վարժությունը. փորի վրա պառկած վիճակում երկու ոտքերը վերեւ բարձրացրեք, իսկ ձեռքերը մեկնեք կողք: Այնուհետ ձգելով փորի մկանները՝ սկսեք դանդաղ իջեցնել ոտքերը՝ աշխատելով չկտրել մեջքը: Վարժությունը կրկնեք օրական 12-15 անգամ: Մասնագետների խոսքով՝ այս պարզ վարժությունները կօգնեն ձգել մկանները եւ Ձեր որովայնը կդարձնեն գեղեցիկ, հարթ եւ ձիգ: