Գերմանացի գիտնականների վերջին հետազոտության ժամանակ շշալցված ջրում գտնվել է մոտ 25 հազար քիմիական նյութ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS One ամսագրում, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտությունը բաժանվել է երկու մասի: Սկզբում գիտնականներն ուսումնասիրել են ամբողջ աշխարհի շշալցված ջրերի 18 տարբեր նմուշներ: Քիմիական անալիզների միջոցով նրանք ստուգել են ջուրը՝ պարզելու համար, արդյոք այն ազդում է օրգանիզմի անդրոգենային եւ էստրոգենային ընկալիչների վրա: Համեմատության համար ստուգվել է նաեւ  սովորական ծորակի ջուրը: Հետազոտողները այլայլվել են, իմանալով, որ շշալցված ջրերի մեծ մասը ազդում է հորմոնների երկու տեսակի ընկալիչների վրա:

Հետազոտության երկրորդ մասում  գիտնականները փորձել են պարզել, թե որ քիմիական նյութերն են  վերարտադրողական  հորմոնների փոփոխության պատճառ դարձել: Հետազոտողները շշալցված ջրերում գտել են ավելի քան 24 500  տարբեր քիմիական նյութեր, այդ թվում  երկու դասի պատկանող՝ մալեատներ եւ ֆումարատներ, որոնք հայտնի են որպես հզոր հորմոնալ ակտիվ միացություններ: Մալեատներն ու ֆումարատներն օգտագործվում են  ջրի պլաստիկե շշերի պատրաստման մեջ:

Հետեւեք առողջությանը: Ներդրում կատարեք բազմակի օգտագործման ջրի շշերի պատրաստման մեջ:  Ձեր առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար ապակուց կամ չժանգոտող մետաղից տարաներ ընտրեք:  Շատ արտադրողներ սկսել են ռետինե ծածկույթով ապակյա շշերի արտադրությունը՝ կանխարգելելու համար կոտրումը եւ հեշտացնելու համար օգտագործումը: