Դեպրեսիան աշխարհում ամենատարածված հոգեբանական խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ում, օրինակ, ամեն 10-րդը տառապում է դեպրեսիայով: Պայքարել դրա դեմ կարելի է հաբերի օգնությամբ, սակայն բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից խորհուրդ է տալիս օգտագործել նաեւ «բնական» մեթոդները:

Մերսում

Որեւէ մեկը երբեք լրջորեն չի ուսումնասիրել մերսման ազդեցությունը դեպրեսիայով տառապող մարդկանց վրա, սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մերսումը կարող է մեղմացնել տագնապի ու դեպրեսիայի ախտանշանները:

Վիտամիններ

Օմեգա-3-ը եւ վիտամին D-ն նույնպես կարող են օգնել հաղթահարել դեպրեսիան, սակայն տարբեր հավելումներ օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ, հատկապես եթե միաժամանակ ուրիշ դեղեր էլ եք ընդունում:

Զրույցը

Զրույցը նույնպես կարող է մեղմացնել դեպրեսիան, պնդում է բժիշկ Ալվարեզը: Այդ պատճառով պետք չէ ձեզ տանջող ապրումները լուռ տանել: Կիսվեք, պատմեք ձեր վախերի, տագնապների, երազանքների ու ցանկությունների մասին: