Մեր կյանքի սովորական մաս դարձած դեղերը, պարզվում է, շատ ավելի վտանգավոր են, քան ընդունված էր կարծել: Այս մասին են վկայում ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունները;

Օրեգոն նահանգի համալսարանի մասնագետները գիտական հետազոտությունների ֆունդացիայի եւ առողջության ազգային ինստիտուտի իրենց գործընկերների հետ միասին հետազոտել են հակաբիոտիկների ազդեցությունը կենդանիների օրգանիզմի վրա բազային եւ կլինիկական փորձարկումների միջոցով:  Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ հակաբիոտիկները կարող են զգալի կերպով վնասել աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վերնահյուսվածքները: Ընդ որում՝ վնասելով լորձաթաղանթը եւ աղեստամոքսային համակարգի միկրոֆլորայի խանգարում առաջացնելով, այդ դեղերը թուլացնում են նաեւ իմունային համակարգը:

Ուսումնասիրության հեղինակները համոզված են, որ հակաբիոտիկների ազդեցության էությունը եւ դրանց օգտագործման հետ կապված վտանգը լիարժեք ուսումնասիրված չեն: Մասնագետների խոսքով՝ հակաբիոտիկների կապը գիրացման, աղեստամոքսային համակարգի աբսորբցիայի,  բրոնխիալ ասթմայի, իմունիտետի խնդիրների եւ ալերգիկ երեւույթների միջև միանշանակ գոյություն ունի:

Սենթ-Լուիսի համալսարանի գիտնականներն իրենց հերթին եկել են այն եզրահանգման, որ մարդիկ թերագանահատում են վերջերս լայն տարածում գտած ցավազրկող դեղերի բացասական հնարավոր ազդեցությունը:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են մեջքի քրոնիկական ցավերով տառապող եւ ցավազրկող օգտագործող 355 մարդկանց տվյալները:

Փորձագետները պնդում են, որ օպիոիդներ պարունակող ցավազրկողներ օգտագործող մարդիկ ավելի շատ են հակված դեպրեսիայի: Գիտնականները պնդում են, որ իրենց կողմից վերլուծության ենթարկված դեպրեսիայի 355 դեպքից 305-ը հիվանդների մոտ քրոնիկան բնույթ են ձեռք բերել: