Ուղեղի գերձայնային խթանումը բարձրացնում է մարդկանց սենսորային ունակությունը, ցույց է տվել նոր հետազոտությունը:
Գերձայնը՝ բարձր հաճախականության ձայն է, որը մարդու լսողության սահմանից դուրս է: Այն կիրառվում է բժշկական գործունեության մեջ: Գերձայնի իմպուլսը բաց է թողնվում է հյուսվածքի միջով եւ ձայնագրվում է արձագանքը՝ լինի դա վնասված ծունկ կամ պտուղ մոր արգանդում:
Գերձայնը նաեւ ուղեղի խթանման ոչ ինվազիվ մեթոդներից մեկն է: Երկրորդը տրանսկրանիալ մագնիսային խթանումն է, որը աշխատում է մագնիսի միջոցով: Երրորդը՝ տրասնկրանիալ խթանումն է մշտական հոսանքով, որի ժամանակ օգտագործվում են էլեկտրոդներ մաշկի գլխի մաշկի միջով ուղեղին թույլ էլեկտրական իմպուլսներ հաղորդելու համար:
«Այս նոր բացահայտումը մարդու ուղեղի ակտիվության խթանման ավելի լավ տարածական ունակությամբ ոչ ինվազիվ մեթոդ է, քան ներկայումս գույություն ունեցողները,- ասում է Virginia Tech Carilion-ի գիտահետազոտկան ինստիտուտի նյարդակենսաբան Ուիլիամ Թայլերը, տեղեկացնում է Fox New-ը։
Թայլերը եւ նրա գործընկերները գերձայնի կենտրոնացված խուրձը ուղղել են գլխուղեղի կեղեւի այն հատված, որը վերամշակում է ձեռքից ստացված զգայական- տակտիլ տեղեկությունները: Դաստակի միջին մասով անցնող նյարդը խթանելու համար՝ գիտնականները դաստակի վրա տեղադրել են ոչ մեծ էլեկտրոդ: Ուղեղի ռեակցիան գրանցվել է էլեկտրոէնցեֆալոգրաֆի միջոցով: Գերձայնը թուլացրել է տատկտիլ խթանումը կոդավորող ուղեղային ալիքները:
Ակնկալելով զգայական օրգանների ունակության անկում՝ գիտնականները իրականացրել են ընկալման ստուգման երկու թեստ: Առաջինում մասնակիցները պետք է որոշեին, իրենց ձեռքին մեկ թե երկու կետում են դիպչում: Երկրորդի ժամանակ հետազոտողները մարդու մաշկի վրա ծխաքուլաներ են բաց թողել, եւ մասնակիցները պետք է որոշեին, քանի առանձին հպում է եղել: Ինչքան ծխաքուլաները շատ են, այդքան դժվար է դա զգալ:
Թեստի ադյունքները անսպասելի էին՝ գերձայնային խթանումը զգալիորեն լավացրել էր հպումներն ու ձայները տարբերակելու ունակությունը: « Փորձի արդյուքները մեզ զարմացրել են,- ասում է Ուիլյամ Թայլերը.- չնայած տակտիլ խթանման հետ կապված ուղեղային ալիքները թուլացել են, մարդիկ ամեն բան սկսել են ավելի սուր զգալ»:
Ինպե՞ս կարելի է բացատրել այս պարադոքսը: Պատասխանը, հաանաբար, թաքնված է նեյրոնների գործելակերպի մեջ: Երբ ուղեղի բջիջները շփվում են, ապա նրանք կարող են ակտիվացնել (գրգռում) կամ հանգստացնել հարեւան բջիջները: Գերձայնը կարող է ազդել գրգռման եւ արգելակման վրա, ասել է Թայլերը:
Զգայական ընկալման սրացումը անհետացել է, երբ հետազոտողները գերձայնի ֆոկուսը շեղել են 1սմ: Դա նշանակում է, որ սա ուղեղի հատվածները «շտկելու» մանրհատիկավոր մեթոդ է, եւ այն կարող է օգտագործվել ուղեղի հիվանդությունների բուժման համար:






