Բժիշկները պետք է դադարեցնեն  հաբերի, պատիճների կամ այլ միավորների տեսքով ավելի քան 325մգ ացետամինոֆեն  պարունակող կոմբինացված դեղամիջոցների նշանակումը։ Այսպիսի հրահանգով հանդես է եկել ԱՄՆ դեղերի եւ սննդամթերքի վերահսկողության կազմակերպությունը՝ FDA-ն, հաշվի առնելով լյարդի վնասումների առաջացման հնարավոր ռիսկը:

Կազմկակերպության հայտարարությունում ասվում է,  որ միավոր դեղաչափի մեջ ացետամինոֆենի քանակի սահմանափակումը նվազեցնում է  ացետամինոֆենի  չկանխամտածված  գերդոզավորումից  լյարդի լուրջ վնասումների առաջացման ռիսկը , որոնք կարող են իրենց հերթին հանգեցնել լյարդային անբավարարության, լյարդի փոխպատվաստման եւ մահվան:

Ացետամինոֆեն պարունակող  կոմբինացված դեղամիջոցները, ինչպիսիք են Tylenol-ն ու Panadol-ը , սովորաբար նշանակվում են  սուր վնասվածքների ցավի, հետվիրահատական ցավի կամ ստոմատոլոգիական միջամտություններից հետո ատամնացավի թեթեւացման համար, տեղեկացնում է Fox News-ը։

2011 թվականի հունվարին FDA-ն պահանջել է մինչեւ 2014 թվականի հունվարի 14-ը դեղատոմսով դուրս գրվող  ացետամինոֆեն պարունակող կոմբինացված դեղամիջոցների համար յուրաքանչյուր հաբում կամ պատիճում սահմանափակել ացետամինոֆենի պարունակությունը մինչեւ 325մգ:

Այն ժամանակ, երբ  դեղատոմսով դեղեր պատրաստողների ավելի քան կեսը ըստ պահանջի կատարել է հրահանգը,  միավոր դոզայի համար ավելի քան 325 մգ ացետամինոֆեն պարունակող կոմբինացված որոշ դեղամիջոցներ դեռ շարունակում են մնալ շուկայում, համաձայն կազմակերպության տվյալների: