Գիտնականների միջազգային խումբը կարողացել է հեռացնել ՁԻԱՀ-ը մարդու ԴՆԹ-ից: Այս բացահայտումը հնարավորություն է ընձեռում «21-րդ դարի ժանտախտի» դեմ պայքարող սկզբունքորեն նոր դեղամիջոց ստեղծել, կարծում են մասնագետները:

Պրոցեդուրան հաջողվել է իրականացնել գենոմի վերափոխման վերջերս մշակած տեխնոլոգիայով՝ CRISPR/Cas9: Այն թույլ է տալիս հեռացնել կամ փոխարինել ԴՆԹ առանձին ֆրագմենտներն ու գեները:

Հետազոտության ղեկավար, Սոլկի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Խուան Բելմոնտեի (Juan Carlos Izpisua Belmonte) խոսքով՝  CRISPR/Cas9-ը զարգացնում է ադապտիվ իմունիտետը՝ ներբջջային պաշտպանության սեփական ալգորիթմը ստեղծելով: «Համակարգը քայքայում է օտարածին ԴՆԹ-ն եւ վիրուսները եւ երկարատեւ պաշտպանություն է ապահովում վիրուսային ինֆեկցիաներից: Ստացվում է, դրա միջոցով մենք կարող ենք ոչ միայն ոչնչացնել վարակված ԴՆԹ-ն, այլ նաեւ օգտագործել այն որպես պատվաստանյութ», - պարզաբանում է գիտնականը:

Համակարգի աշխատանքը կենսաբանները ստուգել են լիմֆոցիտների եւ ՁԻԱՀ-ով վարակված իմունային համակարգի այլ բջիջների վրա: Վիրուսային ԴՆԹ-ի կառուցվածքում կան հատուկ մարկերներ՝ ՌՆԹ մոլեկուլների տեսքով: Գիտնականները նշել են վիրուսի գենետիկական կոդը որպես ոչնչացման ենթակա գենոմի ֆրագմենտ: Գիտափորձի ընթացքում այդ մարկերների միջոցով ՁԻԱՀ-ի հետքերից մաքրվել է բջիջների 72 տոկոսը՝ դրա «քնած» տարբերակները ներառյալ:

Դրական արդյունքներ է CRISPR/Cas9 արձանագրել նաեւ որպես կանխարգելիչ միջոց: Դրա կողմից վերամշակած ՌՆԹ-ն ու իմունային բջիջները կարողացան դիմակայել վիրուսին: Համապատասխան աշխատությունը լույս է տեսել Nature Communications ամսագրում: