Մաշկի եւ մազերի խնամքի միջոցներ արտադրողները միլիոններ են աշխատում 50-ից բարձր տարիքի երիտասարդ տեսք ունենալ ցանկացող կանանց վրա: Բայց հարաբերությունների գուրու Մելինդա Լին ասում է, որ ուղղակի ճիշտ սնվելով, կանոնավոր վարժություններ անելով եւ իրենց հետեւելով՝ կանայք միջին տարիքում էլ  կարող են լավ տեսք ունենալ  եւ զգալ իրենց առողջ եւ սեքսուալ:

«Սեքսուալ 50-ից հետո» հայտնի գրքի հեղինակը եւ Spoga վարժությունների համալիրի մշակողը  Newsmax Health-ին պատմել է, ինչպես գեղեցիկ տեսք ունենալ հասուն տարիքում ՝ օգտագործելով բնական մեթոդներ,  վիրահատությունների եւ թանկարժեք կոսմետիկ միջամտությունների փոխարեն:

Լին ասում է, որ կա երեք խումբ սննդամթերքներ, որոնք կարող են օգնել կանանց նույնիկս միջին եւ ավելի բարձր տարիքում առույգ եւ առողջ մնալ:

Հատապտուղներ՝ Լին խորհուրդ է տալիս հատապտուղներով, եւ գունավոր մրգերով եւ բանջարեղենով հագեցած դիետա, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով եւ առողջության ու երկարակեցության հետ կապված այլ միացություններով: «Ես կասեի, ինչքան շատ գույն , այնքան ավելի լավ»,- ասել է նա:

Ընկույզներ՝  նա նշում է , որ ընկույզը  առողջ ճարպերով, սպիտակուցներով, վիտամիններով եւ հանքային աղերով հարուստ ծանրակշիռ սննդամթերք է, սրտի եւ ուղեղի առողջության գրավականը:

Ծովամթերքներ՝ սաղմոնը,  թյունոսը եւ այլ առողջ ձկներն ու ծովամթերքները հայտնի են սպիտակուցի բարձր, ճարպի ցածր պարունակությամբ եւ  առողջարար ձկան յուղի աղբյուր են, որը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, նվազագույնի է հասցնում շաքարախտի, սրտի հիվանդությունների, ուղեղային խանգարումների եւ նույնիսկ հոդացավերի զարգացման ռիսկը: «Այնտեղ պարունակվում են նաեւ օմեգա 3 ճարպաթթուներ, որոնք հատկապես օգտակար են մաշկի համար»,- ասում է Լին:

Լին ասում է, որ ի լրացում սննդի  «լավ է շատ-շատ ջուր խմել»։  Փորձագետների մեծամասնությունը խորհուրդ են տալիս  ջրազրկումից խուսափելու համար օրական 48  ունցիա ջուր խմել: « Եւ նրանց համար, ովքեր սիրում են երբեմն փոքր ինչ կարմիր գինի խմել , լավ նորություն կա՝ այն իր մեջ ունի ռեսվերատրոլ, որը պարունակում է բոլոր այդ երիատասարդացնող բաղադրիչները,- նշել է նա, ավելացնելով,- կանայք օրական մեկ բաժակից ավելի չպետք է խմեն»: