Ձեզ տրորված ե՞ք զգում: Մի քանի պարզ հնարքներ ձեզ թույլ կտան առույգանալ: Դուք կարող եք թարմ լիցքեր ստանալ՝  փորձելով ինչ-որ նոր բան, նշում է Fox News-ը։

Նոր տպավությունները ուժերի ներհոսք են ապահովում

Այլ կերպ ասած, ճանապարհորդեք կամ իսպաներեն սովորեք եւ դուք այնպիսի ներշնչանք կզգաք, որ կկարողանք նոր ծրագիր սկսել տանը կամ աշխատանքի վայրում:

Թարմության լիցքեր ստացեք՝ տեղից տեղ  տեղափոխվելով:

«Ինչքան ակտիվ լինեք, այդքան ավելի լավ կշրջանառի ձեր արյունը»,- ասել է բժիշկ թերապեւտ Ջեյկոբ Տեյտելբաումը:

Եթե դուք նստակյաց աշխատանք ունենք, առնվազն ժամը մեկ անգամ վեր կացեք, որպեսզի ձեր մարմինը հանգստանա տպելուց եւ համակարգչի առաջ նստելուց: Աշխատեք հեռախոսով խոսելիս կանգնել կամ քայլել գրասենյակում: Բայց եթե դուք ստիպված եք նստել, ապա պարանոցի եւ ուսերի պտույտներ արեք, ինչպես նաեւ ոտքերով շրջաններ գծեք, որպեսզի արյունը լավ շրջանառվի:

Թարմության լիցքեր ստացեք խորը շնչառությունից

 Մակերեսային շնչառությունը խանգարում է օրգանիզմի բավարար քանակությամբ թթվածին ստանալուն:  Բժիշկ Էնդրյու Ուեյլը, «Առողջ ծերացումը» գրքի հեղինակն առաջարկում է սովորական շնչառական վարժումներ կատարել օրը երկու անգամ կամ ցանկանցած պահի, երբ դուք ձեզ տրորված կզգաք։  Լեզվի ծայրը պահեք վերին ատամների հետեւում եւ ամբողջությամբ արտաշնչեք բերանով ՝ սուլացող ձայն արձակելով:  Հետո քթով ներշնչեք՝ հաշվելով մինչեւ չորսը, պահեք շունչը հաշվելով մինչեւ յոթը, եւ արտաշնչեք բերանով հաշվելով մինչեւ ութը: Կատարեք այսպիսի չորս ներշնչում:

Թարմության լիցքեր ստացեք՝ ֆիզիկական վարժություններ կատարելով

Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը լավացնելու համար Ձեզ հարկավոր է ընդամենը 30 րոպե, շաբաթը երեք անգամ. «Սա կհանգեցնի կենսական ուժի ավելացման, -  ասել է բժիշկ Վուդսոն Մերրելլը՝ Նյու Յորքի Բետ Իսրայել բժշկական կլինիկայի Continuum առողջության եւ ապաքինման կենտրոնի տնօրենը։ - Ապացույցներ կան, որ կանոնավոր սովարական քայլքը կարող է ավելացնել էներգիան»։

Թարմության լիցքեր ստացեք ինչ-որ բան ուտելով

«Հետեւողաբար եւ ոչ մեծ չափաբաժիններով սնվելով ՝դուք պահպանում եք արյան մեջ շաքարի մակարդակը», - ասել է Մոլլի Քիմբալլը՝ Նոր Օրլեանի Օշներ կլինիկայում  Էլմվուդ ֆիտնես կենտրոնի գրանցված դիետոլոգը:

Կատերելության համաի ձեր բոլոր ճաշատեսակներն ու նախուտեստները պետք է բարդ  ածխաջրեր (ամբողջական հացահատիկներ) պարունակեն՝  ձեր դիմադրողականության ապահովման համար վառելիք եւ սպիտակուցներ մատակարարելով: Ռաֆինացված ածխաջրերից նախուտեստները՝ թխվածքաբլիթներն ու  աղի կրեկերները սկզբում լիցքեր են տալիս, բայց օրգանիզմը հետո արագ այրում է դրանք:  Քաղցրից հագենալու համար դառը շոկոլադ փորձեք: Այն ֆենիլէթիլամին է պարունակում, ինչը բարձրացնում է տրամադրությունն ու կենտրոնացման աստիճանը:

Թարմության լիցքեր ստացեք առարկաներից, որոնք բարձրացնում են ձեր տրամադրությունը

Հետաքրքիր մարդիկ, ռիթմիկ երաժշտությունը եւ ծիծաղելի ֆիլմերը կարող են բարձրացնել էներգիայի մակարդակը։

«Իրականում , այն ամենն, ինչից դուք լավ եք զգում, կարող է բարձրացնել ձեր էնդորֆինների մակարդակը՝ այն նույն քիմիական նյութերի, որոնք ձերբազատվում են, երբ դուք մարզվում եք», - ասել է Ուեյլը։  Երաժշտության ունկնդրումը թարմացնում է մարմինը ուղեղի մի քանի հատված ակտիվացնելու միջոցով։

Թարմության լիցքեր ստացեք հեղուկներից

Ձեր մարմինը թթվածնի կարիք ունի բջիջներին թթվածին մատակարարելու համար: Զրկելով ձեր օրգանիզմը բավարար քանակությամբ հեղուկներից, դուք կարող եք հոգնածություն եւ ծարավ զգալ:

Օրական օգտագործվող հեղուկի համար ոչ մի մոգական քանակ չկա, բայց փորձագետներն ասում են, որ դուք պետք է փորձեք  խմել գոնե չորս մեծ բաժակ ջուր կամ ցածր կալորիականության հեղուկ, ինչպիսիք են Propel-ը կամ Crystal Light-ը:

Փորձեք ձեզ սահմանափակել մեկ բաժակ սուրճով առավոտյան եւ, եթե անհրաժեշտ է եւ դա ձեզ չի խանգարում քնել, եւս կես բաժակով երեկոյան:  Մտածեք կանաչ թեյին անցնելու մասին, որը պարունակում է ոչ միայն կոֆեին, այլեւ թանին հանգստացնող նյութը, որը հակազդում է կոֆեինի պատճառով առաջացած նյարդային գերգրգռվածությանը:

Ազատվեք կպչուն մտքերից

Լարվածությունից ազատվելու համար Մերրելլն առաջարկում է  ուղեղի եւ մարմնի որոշ ֆիզիկական վարժություններ՝ յոգա, մեդիտացիա կամ աղոթք:

Թարմության լիցքեր ստացեք՝ մաքուր օդի դուրս գալով

Աշխատանքային օրվա ընթացքում գոնե մեկ անգամ դուրս եկեք գրասենյակից:  Հետազոտությունները ցույց են տվել, որ մաքուր օդին անցկացրած ժամանակահատվածն ապահովում է  առույգություն ի հաշիվ սթրեսի հորմոնների եւ զարկերակային ճնշման նվազման:

«Արեւի լույսը նույնպես կարող է մեծացնել օրգանիզմի կողմից սերոտոնին հորմոնի արտադրությունը, որը բարձրացնում է տրամադրությունը եւ բարձրացնում է էներգիան»: