Շաքարախտով հիվանդ գեր մարդիկ կարող են նիհարել սպիտակուցների բարձր պարունակությամբ դիետաների միջոցով՝ ամրապնդելով սիրտ-անոթային եւ լյարդային առողջությունը եւ չառնչվելով բարձր ռիսկի հետ, համաձայն Medical Xpress-ում հրապարակված նոր հետազոտության:
Իր գիտական աշխատանքում Ադելաիդա համալսարանի ասպիրանտ Եվա Պեդերսենը համեմատել է սպիտակուցների բարձր պարունակությամբ եւ սովորական դիետաների ազդեցությունները մեկ տարվա ընթացքում։ Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տիպի շաքարախտով 45 գեր մարդ, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Հետազոտության առաջին վեց ամիսների ընթացքում երկու դիետաներն օգնել են մասնակիցներին նիհարել՝ իրենց քաշի 9%-ը կորցրել են սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետայի հետեւող մասնակիցները, իսկ 6%-ը ՝ սովորական դիետային հետեւողները:
«Մասնակիցների քաշի անկումը հանգեցրել է երիկամների վիճակի լավացման, ինչպես նաեւ լավացրել է ընդհանուր սիրտ-անոթային հիվանդությունների վիճակը եւ շաքարի մակարդակն էլ եղել է վերահսկելի»,- ասել է Ադելաիդայի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր եւ Եվա Պեդերսենի ղեկավար Պիտեր Կլիֆտոնը:






