Օրական 3-4 բաժակ սեւ թեյը կարող է նվազեցնել երկրորդ տիպի դիաբետի (ինսուլինի նկատմամբ կայուն տիպ) զարգացման հավանականությունը , պարզել են ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները Ֆրամինգհամի (ԱՄՆ) պետական համալսարանից: BMJ ամսագրում լույս տեսած հետազոտությունը ապացուցում է կապը սեւ թեի օգտագործման եւ երկրագնդի բնակչության առողջական ցուցանիշների միջեւ: Մասնավորապես՝ բացահայտվել է սեւ թեյի դրական ազդեցությունը երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց առողջության վրա:  Նշվում է, որ այն կարող է կանխարգելել տվյալ հիվանդությունը:

Հետազոտության հեղինակ Թեթրին Հուդը վերլուծել է 12 գիտական աշխատանք, որոնցից 11-ը հաստատել են այս վարկածը:

«Չինացի մասնագատները Սինգապուրի 45-74 տարեկան 36908 բնակիչների նեգրավմամբ հետազոտություն են անցկացրել: Նրանք պարզել են, որ օրական սեւ թեկի մեկ եւ մեկից ավելի բաժակի օգտագործումը նվազեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը 14 տոկոսով», - նշում է Հուդը:

Բժիշկն ընդգծել է նաեւ հոլանդացի մասնագետների աշխատություններից մեկը: Հոլանդացի գիտնականները զբաղվել են այս խնդրով 10 տարվա ընթացքում եւ եկել այն եզրակացության, որ օրական երեք բաժակ թեյ, սուրճ կամ նրանց համակցում օգտագործելով, դիաբետի հանկարծակի զարգացման հավանականությունը նվազում է մոտավորապես 42 տոկոսով:

Ֆրամինգհամի համալսարանի մասնագետները իրենց հետզոտությունն են անցկացրել՝ ուսումնասիրելով 300 հազար մարդու սովորությունները եւ պարզելով, որ օրական մեկ բաժակ սեւ թեյ օգտագործողների մոտ դիաբետի հավանականությունը նվազում էր 25 տոկոսով:

Բանն այն է, որ պոլիֆենոլները, որոնք պարունակվում են սև թեյի մեջ, կարգավորում են օրգանիզմում շաքարի պարունակությունը եւ կանխում դրա շեշտակի աճը՝ այդպիսով պաշտպանելով օրգանիզմը դիաբետից: Ընդ որում՝ ոչ մի կապ չունի, մարդը թեյ է խմում քաղցրավենիքով, շաքարով թե կաթով: Պոլիֆենոլների հատկությունները չեն փոխվում: