Կանադական բարերից մեկում ավստրալուհին, որի անունը չի նշվում, չափազանց շատ է խմել եւ, դուրս գալով ցուրտ փողոց, քնել է: Արդյունքում նա քիչ էր մնում զրկվեր երկու ձեռքից՝ մատերի ծանր ցրտահարման պատճառով:

Կինը վերջերս համացանցում տեղադրել է իր ձեռքերի նկարները եւ պատմել, ինչպես է տեղի ունեցել դեպքը: Պարզվում է, այդ գիշեր նա դուրս է եկել փողոց՝ ծխելու, առանց ձեռնոցների եւ բաճկոնի եւ անհետացել: Նրան գտել են մի քանի ժամ անց, եւ նրա մատներն արդեն կապտել էին:

Հաջորդ մի քանի օրը կինը անցկացրել է հիվանդանոցում, որտեղ նրան ասել են, որ վատագույն դեպքում նա կզրկվի երկու ձեռքից: Մատները այտուցվել էին եւ բշտիկներով ծածկվել: Ցավը, կնոջ խոսքով, անտանելի էր, բժիշկները նրան ուժեղ ցավազրկող էին տալիս:

Որոշ ժամանակ անց կնոջ բուժող բժիշկը մշակել է նրա ձեռքերը: Կնոջ ձեռքերի վերքերը դեռեւս ամբողջությամբ չեն սպիացել, սակայն կինն արդեն քիչ թե շատ կարողանում է օգտագործել ձեռքերը՝ չնայած նրան, որ բժիշկները համոզված չեն, որ նրա մատների ֆունկցիաներն ամբողջությամբ կվերականգնվեն: