Այսօր՝ մարտի 20-ին սպասվող արեւի խավարումը սմարթֆոնների միջոցով նկարելը կարող է հանգեցնել կուրության, նշում են բրիտանացի օպտոմետրիստները: Գիտնականների խոսքով՝ սելֆիի սիրահարները կարող են պատահմամբ նայել արեւին, ինչը կվնասի եղեջերաթաղանթի բջիջները՝ ժամանակավոր կուրություն առաջ բերելով:

Եթե ուզում եք հետեւել արեւի խավարմանը, կարող եք հասարակ սարքավորում պատրաստել դրա համար: Բավական է ստվարաթուղթ վերցնել, դրա վրա փայլաթիթեղ սոսնձել եւ մեջտեղում փոքրիկ անցք անել:

Եթե ուղղեք այս սարքավորումը արեւի վրա, հետեւի կողմից ամրացված սպիտակ թղթի վրա կհայտնվի արեւի սկավառակը: Այդպես կարելի հետեւել խավարման բոլոր փուլերին, ինչպես նաեւ արեգակի մթնոլորտի վերին շերտերին, BBC-ի փոխանցմամբ՝ խորհուրդ են տալիս լոնդոնյան Օպտոմետրիստների քոլեջի գիտնականները:

Արեւի այսօրվա խավարումը ամենամեծն է 1999 թվականի օգոստոսից: Այն կտեսնեն Ռուսաստանի հյուսիսային շրջանների բնակիչները, մի շարք եվրոպական երկրների, ինչպես նաև Սկանդինավիայի բնակիչները: Գիտնականները հիշեցնում են, որ 1999 թվականին տեսողական խանգարումների շեշտակի աճ արձանագրվեց, սակայն այն ժամանակ սմարթֆոնները տարածված չէին, եւ մարդիկ սելֆիներ չէին անում:

«Դա շատ վտանգավոր է, քանի որ մարդիկ այս դեպքում պատահմամբ կարող են նայել արեւի վրա՝ անհրաժեշտ կադրն ընտրելով: Իսկ քանի որ խավարումը հարաբերականորեն դանդաղ է ընթանում, մարդիկ կարող են նայել Արեւի վրա մի քանի րոպեի ընթացքում», - ասում է Դենիել Հարդիման-Մակքարթնին՝ օպտոմետրիստների քոլեջի կլինիցիստը: