Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Աֆրիկայում իրականացվեց  առնանդամի փոխպատվաստման առաջին հաջող վիրահատությունը: Հիվանդը 21-ամյա մի տղամարդ էր, ով զրկվել էր սեռական իր օրգանից անհաջող թլպատման արդյունքում: Բժիշկների խոսքով՝ տղամարդը, ում անունը, բնականաբար, չի նշվում, արդեն կարող է սեքսով զբաղվել:

Վիրահատությանը մասնակցած պրոֆեսոր Ֆրենկ Գրեյվը լրագրողներին պատմել է, որ հիվանդի էրեկցիան ու սերմնաժայթքումը նորմայի շրջանակներում են, եւ սեքսով զբաղվելուն խոչընդոտող որեւէ հանգամանք: Բժիշկը պատմեց նաեւ, որ հիվանդի օրգանիզմը շատ լավ ընդունեց նոր օրգանը: Հատկանշական է, որ նույնիսկ օրգանի մաշկի գույնը նման էր հիվանդի՝ ժամանակին կորցրած սեռական օրգանի մաշկի գույնին:

Միզելու հետ հիվանդը եւս խնդիրներ չունի: Նա, կարծես, ամբողջությամբ վերականգնվել է վիրահատությունից հետո՝ ի զարմանս բժիշկների, ի դեպ, քանի որ վերջիններս մտածել են, որ ապաքինումը տեղի կունենա 2016-ի դեկտեմբերից ոչ շուտ:

Վիրահատությունն իրականացրել է պրոֆեսոր Անդրե վան դեր Մերվը, որը երկար տարիների ընթացքում փորձարկումներ է իրականացրել եւ ուսումնասիրել դիակները՝ փորձելով հասկանալ, ինչպես է պետք միացնել նյարդերը, անոթները եւ այլ հյուսվածքները լիարժեք գործող սեռական օրգան ստանալու համար: Երկար տարիների տեւած հետազոտությունից հետո բժիշկն ու նրա գործընկերները որոշում են ընդունել օգտագործել նույն այն մեթոդները, որոնց միջոցով սովորաբար իրականացվում է դեմքի տրանսպլանտացիան:

Քանի որ առաջին փոխպատվաստումը հաջող է անցել, բժիշկները կոչ են անում դոնորներ փնտրել, որոնց տրամադրած օրգանները կարող են օգնել հազարավոր մարդկանց:

«Սա իսկական ձեռքբերում է: Մենք ապացուցել ենք, որ հնարավոր է մարդուն նոր օրգան տրամադրել, որը նրա սեփական օրգանին ոչնչով չի զիջում», - նշում է պրոֆեսոր Գրեյվը: «Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել առնանդամի փոխպատվաստման առաջին վիրահատությանը»: