Տեսողական կոնտակտի բացակայությունը մանկական տարիքում կարող է որոշիչ գործոն լինել երեխաների մոտ աուտիզմի ախտորոշման համար, ասվում է նոր հետազոտությունում:
Սովորաբար երեխաները ճանաչում են դեմքերը իրենց կյանքի առաջին իսկ օրերից, իսկ տեղեկություն են հավաքում՝ նայելով մարդկանց աչքերի մեջ: Nature-ում հրապարակված հոդվածում հետազոտողները ենթադրում են, որ այն երեխաներն, ովքեր իրենց կյանքի առաջին 2-6 ամիսների ընթացքում ուշադրություն չեն դարձնում մարդկանց աչքերի վրա, ամենայն հավանականությամբ ծնվել են աուտիզմով: Նրանց կարծիքով դա զարգացման խանգարման առաջին նշանն է:
«Աուտիզմը սովորաբար չի ախտորոշվում մինչեւ երկու տարեկանը, երբ երեխայի բանավոր խոսքի եւ պահվածքի զարգացման ուշացումը ակնառու է դառնում»: Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաները աուտիզմի նշաններ են ցուցաաբերում ավելի վաղ հասակում, - նշեց հոգեբանական առողջության ազգային ինստիտուտի տնօրեն Թոմաս Ինսելը, - ինչքան վաղ մենք կարողանանք ախտորոշել աուտիզմի նշանները, այդքան ավելի արդյունավետ կլինեն մեր բուժական միջոցառումները»:
Աուտիզմը իրենից ներկայացնում է զարգացման խանգարում, որը սոցիալական, կոմունիկացիոն եւ վարքագծի հետ խնդիրներ է ստեղծում, հաղորդում է CBS News-ը:
«Երեխաները նախատրամադրված են տեսողական կոնտակտի,- պատմեց գիտական համահեղինակ Ուորեն Ջոնսը Էմերի համալսարանի բժշկական դպրոցից»: «Երեխաներն ավելի հաճախ դեմքին, հատկապես աչքերին են նայում» :
Համոզվելու համար, թե երբ են երեխաները սկսում նայել ուղիղ մարդկանց աչքերի մեջ՝ հետազոտողները հետեեցին երեխաներին նրանց ծնվելու պահից մինչեւ երեք տարեկանը: Ստեղծվեց երկու խումբ՝ աուտիստական բնույթի խանգարումների (ԱԲԽ) ռիսկ ունեցողների խումբ եւ երեխաների խումբ, ում քույրը կամ եղբայրն ունեն ԱԲԽ (բարձր ռիսկի խումբ): Երբ երեխաները դարձան երեք տարեկան, բարձր ռիսկի խմբում գտնվողների մեծամասնության մոտ աուտիզմ ախտորոշվեց: Հետազոտողների թիմը հետեւում էր երեխաների աչքերի շարժմանն այն ժամանակ, երբ նրանք, իրենց դաստիարակի մասնակցությամբ, տեսահոլովակ էին նայում:
Աուտիզմով երեխաները դադարում էին կենտրոնացնել ուշադրությունը դաստիարակի դեմքի վրա ՝ ավելի ու ավելի քիչ անելով դա: Երբ նրանք դարձան 24 ամսական, նրանք, ի տարբերություն աուտիզմ չունեցողների, իրենց դաստիարակի աչքերին նայում էին երկու անգամ ավելի քիչ:
«Ապագայում, եթե մենք կարողանանք օգտագործել այս տեխնոլոգիաները սոցիալական հաշմանդամության նշանների ավելի վաղ ախտորոշման համար, մենք կկարողանանք միջոցառումներ ձեռք առնել եւ օգնել թեթեւացնելու աուտիզմին մշտապես ուղեկցող որոշ սոցիալական խնդիրները»:






