Հազ ուտելուց առաջ հաճախ խորհուրդ է տրվում ծամել մաստակ որպես սովի զգացողությունը նվազեցնելու եւ քիչ ուտելու միջոց: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ մաստակը ոչ միայն ոչ մի ազդեցություն չի ունենում օգտագործվող կալորիաների քանակի վրա, այլ նաեւ կրճատում է օգտագործվող առողջ սննդամթերքի (մրգերի) եւ մեծացնում անառողջ սննդի օգտագործման հավանականությունը, ինչպիսիք են կարտոֆիլի չիպսերը եւ կոնֆետները: Հետազոտողները ենթադրում են, որ մաստակի համը դառնահամ է տալիս մրգերին եւ բանջարեղենին:
Ախորժակն ընկճելու համար՝ փորձեք ուտելուց առաջ կանաչ թեյ խմել, դա կօգնի քաշ կորցնել:
Մաստակը կարող է հանգեցնել քունք-ստորին ծնոտային հոդի համախտանիշի (ՔՍԾՀ), այսինքն ցավի, որ կապված է ծամիչ մկանների եւ հոդի հետ, որոնք միացնում են ծնոտը ձեր գանգին: «Ցանկացած մկանի եւ հոդի շատ աշխատանքը կարող է ցավի եւ տարբեր խնդիրների հանգեցնել», - ասում է Դոն Ատկինսը՝ Կալրիֆորնիայի նահանգի Լոնգ-Բիչի ստոմատոլոգը, հաղորդում է Fox News-ը։
Դրա փոխարեն խնձոր կերեք, դա հագեցնում է ծամելու ցանկությունը եւ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
Ձեր մոտ կարող են նաեւ խնդիրներ առաջանալ սիրտ-անոթային համակարգի հետ:
«Մաստակը կարող է նպաստել գրգռված աղու համախտանիշին, քանի որ ծամելու ընթացքում կարելի է օդ կուլ տալ /աէրոֆագիա/ , ինչն էլ հանգեցնում է որովայնի ցավի եւ փքվածության», - ասում է Կալրիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի Սենտ Վինսենտի բժշկական կենտրոնի գլխավոր գաստրոէնտերոլոգ, բժիշկ Պատրիկ Տակահաշին: Ի լրացումն օդի կուլ տալուն, սորբիտի եւ մենթոլի նման արհեստական քաղցրացուցիչները կարող են լուծ/դիարեա/ առաջացնել նաեւ առողջների մոտ:
Կարող են փչանալ ատամները:
Առանց շաքարի մաստակի լուծաղական ազդեցությունից խուսափելու պատճառով անցումը շաքարով քաղցրացված մաստակների կարող է շատ տրամաբանական թվալ, բայց դա կարող է այլ բարդությունների հանգեցնել: «Շաքարով քաղցրացված մաստակը ընկղմում է ատամները շաքարի մեջ եւ կարիեսի աղբյուր է», - ասում է Ատկինսը:
Կոսմետիկ պարագաներում հայտնաբերված լանոլինը ապահովում է մաստակի փափկությունը: Դա այդքան էլ վատ չէ, քանի դուք չեք իմացել, որ դա ոչխարի ճարպագեղձերից արտադրվող դեղին մոմանման նյութ է:






