Վերջերս շատ են խոսւոմ մաքուր սննդի մասին: Այս տերմինը, ի ուրախություն ինձ, մոդայիկ է դարձել, այն մտնում է զանգվածային մշակույթի մեջ, եւ ավելի շատ մարդիկ են սկսում դրան հետեւել, ասում է Էմի Վալպոնը՝ հայտնի խոհարար եւ TheHealthyApple.com-ի գլխավոր խմբագիրը, տեղեկացնում է Fox News-ը։
Խոսքեր չեմ գտնում ինքնազգացողությունս նկարագրելու համար մի քանի շաբաթ նման սնունդ ուտելուց հետո՝ դւո քես զգում ես հիասքանչ, մաքուր։ Մարմնի
յուրաքանչյուր մասը դա զգում է, նույնիսկ այն մասը, որը երբեք չեք կապի ստամոքսի հետ: Ամեն ինչ սկսում է լավ աշխատել: Իսկ հետո հրաշք է տեղի ունենում, դուք միայն մաքուր սնունդ եք ցանկանում:
Իհարկե, երբմեն ավելի հեշտ է անառողջ սնունդ ուտել: Ահա ինչու ստեղծագործումը ձեր լավագույն ընկերն է: Եթե յուրաքանչյուր շաբաթ նոր սննդամթերքների եւ բաղադրատոմսերի տեսքով ոգեշնչումներ թույլ տաք ձեր երեւակայությանը, դուք կկարողանաք հետեւել մաքուր սննդի ձեր ուղուն:
Մինչեւ «մաքուր սննդին» անցնելը ես թթվասերով սիրելի ճաշատեսակներ ունեին: Ես արագ հասկացա, որ օրգանական հունական յոգուրտը կարող է թթվասերի ցածր կալորիականության փոխարինիչ լինել, եւ որ դրանից ճաշատեսակի համը ավելի նվազ հյութեղ չի դառնում:Եթե դուք չեք ուզում կաթնամթերք օգտագործել, ավոկադո ավելացրեք այն ճաշատեսակներին, որոնք պետք է հյութեղ լինեն:
Կարագի փոխարեն ես օգտագործում եм առաց ճարպերի առողջ փոխարինիչներ՝ ձիթապտղի կամ կոկոսի յուղ: Թեյը ես խմում եմ առանց շաքարի ե կաթի: Շաքարի փոխարեն ես օգտագործում եմ արմավի շաքար, իսկ սովորական կաթի փոխարեն՝ նուշի կաթ, որը շուկայում կաթնամթերքի լավագույն առողջ փոխարինիչն է:
Ամեն ինչ շատ պարզ է, իսկ պարզությունը մաքուր սննդի հիմքն է: Ամբողջական, առողջ սննդամթերքներ ընտրեք, որոնք բավարարում են ձեր դիետիկ պահանջները, առանց որեւէ լրացուցիչ բացասական կողմնակի ազդեցությունների: Դուք երջանիկ կապրեք եւ կճառագեք առողջություն:






