Ազգային առողջապահական ծրագրի շրջանակներում հետազոտություններ իրականացնող ֆին գիտնականները պնդում են, որ կենդանական ծագման ճարպերի եւ սրտի իշեմիկ հիվանդության (ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդությունների) միջեւ կապը ապացուցված չէ: Փոխարենը բուսական ճարպերի չարաշահումը (որը մեր օրերում հասցրել է առողջության գրավական դառնալ), գիտնականների խոսքով, բացասական գործոն է, որը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդություններին:
Բժիշկները համաձայն են այն պնդման հետ, որ բուսական ճարպերը հիմնականում ավելի օգտակար են կենդանական ճարպերից: Բայց կարեւոր է հաշվի առնել, որ ճարպի երկու տեսակներն էլ ճարպաթթուներ են պարունակում, որոնք բնորոշ են մթերքների միայն այդ տեսակին: Նաեւ շատ կարեւոր է հասկանալ, որ ճարպն է օգտակար, որը՝ վնասակար, ինչպես դա արվում է ածխաջրերի դեպքում:
Բուսական յուղն ու ճարպը չի կարելի ընդհանրացնել, քանի որ դրանք ենթադրում են ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար նյութեր, նշում են ֆին դիետոլոգերը և հավելում, որ այս խնդիրների ճիշտ ընկալման համար հավելյալ գիտելիքներ են անհրաժեշտ:
Փորձագետները կարծում են, որ նվազագույնի պետք է հասցնել ոչ այնքան կարագի եւ մարգարինի, որքան շաքարի եւ սպիտակ ալյուրի օգտագործումը, քանի որ այդ մթերքները շատ ավելի վնասակար են, քան ընդունված էր կարծել:
Բացի այդ՝ վնասակար է ճանաչվել նաեւ բրինձը: Բոլոր այս մթերքները պետք է փոխարինել մրգերով, բանջարեղենով, հացով, որոնք հարուստ են բջջանյութով:






