2009-2014  թվականներին 4 անգամ աճել է մինչեւ տաս տարեկան երեխաների թիվը, որոնք իրենց ուրիշի մարմնում են զգում եւ երազում սեռը փոխելու  մասին: Այս մասին են վկայում Անգլիայի ապահովագրական ազգային ֆոնդի տվյալները: Սեռը փոխելու մասին մտածում են նույնիսկ 5 եւ 3 տարեկան երեխաները:

Միակ բժշկական կենտրոնը, որը զբաղվում է 18 տարեկանից երիտասարդ անձանց շրջանում գենդերային խնդիրներով Tavistock and Portman NHS Trust-ն է, որը իր ներկայացուցչություններն ունի Լոնդոնում եւ Լիդսում: Նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաներին հենց այնտեղ են ուղարկում:

Մասնագետների խոսքով՝ գենդերային դիսֆորիան ծանր եւ հազվադեպ հիվանդություն է, որը սովորաբար ասոցացվում է հասունացման շրջանում ակտիվացվող սթրեսի հետ, կարող դրսեւորվել շատ վաղ տարիքում: ԱՅդ դեպքում երեխաները հրաժարվում են իրենց սեռին բնորոշ շորեր հագնել, չեն ուզում մասնակցել գենդերային սկզբունքով կազմակերպված խաղերին մասնակցել: Այսպիսի պահվածքը հիմնականում հաունացումն ուղեկցող նորմա երեւույթ է, եւ տարիքի հետ դա անցնում է: Սակայն գենդերային դիսֆորիայի դեպքում վարքագծի այս փոփոխությունները պահպանվում են:

Այս խանգարումով տառապողները իրենց փակված են զգում ուրիշի մարմնում, որը չի համընկնում սեփական սեռի մասին նրանց պատկերացումներին: Այս ամենը հանգեցնում է դեպրեսիաների, որոնք կարող են ավրատվել սուիցիդով: Վերջին տարիներին, սակայն, այդ մարդիկ հնարավորություն ստացան օրինական ճանապարհով փոխելու իրենց սեռը:

Կենտրոնի մասնագետները օգնում են գենդերային դիստրոֆիայով տառապող երեխաներին՝ ամենավաղ տարիքից սկսած: Ինչ վերաբերվում է սեռը փոխելու մասին երազող երեխաների  քանակին, մասնագետները բացատրում են դա ավելի արդյունավետը ախտորոշմամբ: