Թաթարստանի բնակչուհին շատ էր վախենում քաղցկեղով հիվանդանալուց եւ անում էր ամեն հնարավորը դրա կանխարգելման համար: Բայց քանի որ կինը, որի անունը չի նշվում, չէր վստահում դասական բժշկությանը, նա փորձեց դիմել ժողովրդական բժշկության մեթոդներին եւ սկսեց սնվել ճանճասպան սնկով:

Քաղցկեղից, ի դեպ, իսկապես հաջողվեց խուսափել, բայց կինը մահացավ ավելի շուտ, քան եթե նրա մոտ քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակը հայտնաբերվեր: Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, կինը մահացավ թունավորումից:

Հիշեցնենք, որ քաղցկեղի առաջացման պատճառները գիտությանը դեռեւս հայտնի չեն, հետեւաբար, 100 տոկոսանոց կանխարգելում չի կարող լինել։ Մասնագետները պնդում են, որ կանխարգելման միակ հասանելի միջոցն է առողջ ապրելակերպը եւ ճիշտ սննդակարգը:

Ինչ վերաբերվում է ճանճասպան սնկին, այն, ըստ մասնագետների, որեւէ դրական ազդեցություն չի կարող ունենալ: