Օգոստոսին իր նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ  46- ամյա աստղը ցույց է տվել իր ոտքերը, որոնք նույնքան սլացիկ էին, որքան  20 տարի առաջ:

Նա շաբաթը չորս անգամ մարզվում է իր մարզիչի հետ, սկզբում  30 րոպե աէրոբիկա է անում, իսկ հետո 40 րոպե համալիր վարժություններ, ինչպիսիք են ձգումները եւ  պրեսը, տեղեկացնում է Daily Mail-ը։

Նա նաեւ վազում է, թենիս խաղում, լողում, հեծանիվ քշում եւ պիլատեսով զբաղվում:

Ինչը կարելի է փորձել.   Ոտքերը դրեք ուսերի լայնությամբ: Աջ ոտքով մեծ քայլք արեք դեպի առաջ, բայց այնպես, որ  երկու ոտքերը լինեն ուղիղ անկյան տակ, իսկ ձախ ծունկը գրեթե դիպչի գետնին: Այս վարժությունները լարում են ոտքերի մկանները:

Կանգնեք եւ ցատքով ձախ ծալած ծունկը առաջ բերեք եւ ծալած աջ ձեռքը վերեւ:

Ընդունեք ելման դրությունը։

Յուրաքանչյուր ոտքից կրկնեք 12-15 անգամ: