Ամիսը 4 անգամ Հայ-ամերիկայն ԲԿ-ի մասնագետները այցելում են մարզեր եւ այնտեղ բնակչության շրջանում հետազոտություններ անցկացնում: 2009 թվականից սկսած՝ նրանք մի քանի անգամ եղել են Շիրակում եւ Լոռիում: Հիվանդացության մակարդակի վիճակագրական ցուցանիշներն ըստ թվականների ներկայացնում է Խաչանուշ Հակոբյանը:
• 2009 թվականին Շիրակում անցկացվել է 94 հետազոտություն, արձանագրվել է քաղցկեղի 6 դեպք: Լոռիում նույն թվականին անցկացվել է 74 հետազոոտություն, հայտնաբերվել է քաղցկեղի 2 դեպք:
• 2010 թվականին Շիրակում անցկացվել է 126 հետազոտություն, հայտնաբերվել քաղցկեղի 2 դեպք: Լոռիում 116 հետազոտության արդյունքում հայտնաբերվել է հիվանդության 2 դեպք:
• 2011 թվականին 162 հետազոտություն է անցկացվել, արձանագրվել է քաղցկեղի 7 դեպք: Լոռիում 248 հետազոտություն է անցկացվել, արձանագրվել է հիվանդության 4 դեպք:
• 2012 թվականին 121 հետազոտություն է անցկացվել, արձանագրվել է հիվանդության 4 դեպք: Լոռիում նույն թվականին 61 հետազոտություն են անցկացրել, հայտնաբերվել է քաղցկեղի 1 դեպք:
• 2013 թվականին Շիրակում անցկացվել է 23 հետազոտություն, հիվանդության 3 դեպք է արձանագրվել: Լոռիում 73 հետազոտությոն է անցկացվել, հայտնաբերվել է 3 հիվանդ:
• 2014 թվականին Շիրակում անցկացրած 83 հետազոտության արդյունքում հայտնաբերվել է 4 հիվանդ: Լոռիում նույն թվականին 45 հետազոտություն է անցկացվել, հիվանդության դեպքեր չեն արձանագրվել:
• 2015-ին Շիրակում անցկացրած 93 հետազոտության արդյունքում քաղցկեղի 4 դեպք է արձանագրվել: Այս հետազոտությունն ավարտվել է երեկ չէ առաջին օրը, իսկ Լոռի մասնագետները դեռեւս չեն այցելել:
Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ շատ մարդիկ գալիս էին հետազոտության առանց որեւէ ախտանշանների:






