Երբեմն շատ դժվար է  հասկանալ, որ ձեր երեխայի մոտ ականջի վարակ է:  Ամեն դեպքում մեծ երեխաները կարող են  ձեզ ասել, որ ականջը ցավում է,  լսողությունը վատացել է, կամ նրանք անհարմարավետություն են զգում:

Ականջային վարակները մանկության անբաժանելի մասն են, չնայած մեծերն էլ ապահովագրված չեն դրանցից: Սովորաբար վարակների ժամանակ բժիշկները հակաբիոտիկներ են նշանակում, կամ քրոնիկ դեպքերում օգտագործում են լայն սպեկտրի հակաբիոտիկներ՝ վարակները կանխարգելելու համար:

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, երբ այս միջոցները չեն օգնում, երեխային հնարավոր է պետք լինի ականջային  կամ  տիմպանոստոմիկ խողովակ:

Շատ փոքր երեխաները, ովքեր չեն կարող ասել, թե ինչն է ցավում, կարող են տրորել կամ քաշել ականջները, լացել , դյուրագրգիռ լինել  եւ չքնել:

Ականջային խողովակները թեթեւացնում են ցավը եւ վերականգնում են լսողությունը, ինչը շատ կարեւոր է հատկապես նոր խոսող  երեխաների համար:

Համաձայն  բժշկական գիտությունների թեկնածու,  Ուեյթսլեյքի Քլիվլենդի կլինիկայի ընտանեկան առողջության  կենտրոնի օտոլարինգոլոգ , բժիշկ Ռիչարդ Ֆրիմենի, պետք է շատ լրջորեն մտածել ականջային խողովակների մասին, եթե ձեր երեխայի մոտ դիտվում է՝

Երեք ականջային վարակ վեց ամսվա կամ չորսը՝ 12  ամսվա ընթացքում

Հակաբիոտիկներով լիովին չբուժված ականջային վարակ

Թմբկաթաղանթի հետեւում հեղուկի կուտակումով պայմանավորված լսողության կորուստ, հատկապես եթե դա տեւում է չորս ամսից ավելի:

Ականջային խողովակի տեղադրումը շատ տարածված է մեր օրերում: Տարեկան իրականացվում է ավելի քան կես միլիոն այսպիսի վիրահատական միջամտություն, հիմնականում ՝ 1-3 տարեկան երեխաների շրջանում:  Միջամտությունը տեւում է  մոտ 10-ը րոպե,  իսկ բարդությունների հավանականությունը շատ ցածր է:

Ահա թե ինչ է այդ ժամանակ տեղի ունենում.

Ձեր երեխային կատարում են ընդհանուր անզագայացում, ինչի շնորհիվ ձեր երեխան իրեն հարմարավետ է զգում։

Օգտագործելով փոքրիկ  մանրադիտակ՝ բժիշկը փոքր կտրվածք է անում  թմբկաթաղանթի վրա եւ հեռացնում դրա հետեւում կուտակված  հեղուկը:

Հետո բժիկները փոքրիկ  խողովակ են մտցնում այդ կտրվածքի մեջ: Այն գործում է  որպես օդափոխիչ բացվածք, որը հավասարեցնում է ճնշումը միջին ականջում, ինչն էլ թույլ է տալիս կանխարգելել հեղուկի կուտակումը եւ վարակները:

Ձեր երեխան  արթնանում է, տուն  վերադառնում եւ ապրում նորմալ կյանքով:

«Շատ երեխաների միոտ այս միջամտությունից հետո այլեւս ինֆեկցիաներ չեն լինում», - ասաց բժիշկ Ֆրիմենը:

Ականջային խողովակները սովորաբար պահպանվում են  մոտ մեկ տարի եւ ինքնուրույն ընկնում:  Հաճախ խողովակները, որոնք չեն ընկնում, կարող են հեշտությամբ հեռացվել  բժշկի սենյակում: Երբեմն անհրաժեշտ է լինում երկրորդ  վիրահատությունը: