Մեծ Հայրենականի տարիներին Անի Պապյանը բուժքույր էր: Մարտական գործողություններին նա չի մասնակցել, սակայն, այնումենայնիվ, վիրավորվել է եւ մինչ օրս պահպանում է վերքի սպին՝ որպես հիշատակ պատերազմից:
1944 թվականին Ուկրաինայում Անի Պապյանն օգնում էր վիրավոր զինվորներին, որոնց մեջ կային ինչպես սովետական զինվորներ, այնպես էլ գերմանացիներ: Առաջին հայացքից սովորաբար պարզ էր լինում, ում է պետք օգնել առաջին հերթին: Սովետական զինվորներից մեկը ոտքից շատ լուրջ վիրավորվել էր, եւ բուժքույրը պետք է սկզբում օգներ նրա: Վիրավոր գերմանացին, տեսնելով, որ նա սկզբում չի ցանկանում օգնել իրեն, դանակով հարվածել է բուժքրոջ ձեռքի ափին:
Այս պատմությունը NEWS.am Medicine-ի թղթակցին է պատմել ինքը Անի Պապյանը, ով ծնվել է 1922 թվականին Իջեւանում: Նա զորակոչվել էր բժշկական տեխնիկում ավարտելուց հետո եւ ծառայել է որպես բուժքույր Անդրկովկասյան շրջանում:
«Բժիշկները պետք է բոլորին օգնեին, նույնիսկ թշնամիներին: Սակայն մեր զինվորը շատ լուրջ էր վիրավորվել, հնարավոր էր ոտքի անդամահատում, այդ պատճառով ես որոշեցի սկզբում նրան օգնել», - նշում է պատերազմի վետերանը:
Նրա ձեռքի ափի վերքը շատ խորն էր, եւ դրա սպին պահպանվել էր մինչ այսօր: Այդ գերմանացին, սակայն, հետո վերադարձել է եւ ներողություն խնդրել:
Պատերազմից հետո Անի Պապյանը վերադարձել է Երեւան եւ 45 տարի աշխատել որպես բժիշկ քիմիական գործարաններում:
Հիշեցնենք, որ այսօր Անի Պապյանն ու երեք այլ վետարան բժիշկ մեդալներ ու պատվոգրեր են ստացել:








