Գինու մեծ բաժակները կարող են ճարպակալման համաճարակի պատճառ դառնալ, այս կարծիքն է հայտում պրոֆեսոր Ֆիոնա Սիմը Մեծ Բրիտանիայից:
Նրա կարծիքով՝ մեծ բաժակներով գինի խմելը կարող է հանգեցնել «անտեսանելի» կալորիաների քանակի աճին, քանի որ քչերն են իրականում հասկանում, ինչքան կալորիաներ են օգտագործում ալկոհոլի հետ: Այսպես, 175 մլ գինու մեջ պարունակվում է մոտ 160 կալորիա, ինչը համապատասխանում է մեկ թխվածքի կալորիականությանը:
Որոշ բարեր եւ ռեստորաններ այսօր իրենց հաճախորդներին են առաջարկում 250 մլ մեծ բաժակներ: Դա նշանակում է, որ երկու բաժակ գինի մարդուն ավելի մեծ թվով կալորիաներ է ենթադրում, քան կարտոֆիլ ֆրին:
Պրոֆեսոր Սիմը պնդում է, որ պետք է համապատասխան օրենք ընդունել, որը կստիպի ալկոհոլի արտադրողներին կալորիաների մասին տեղեկություններ հրապարակել շշերի վրա: 2011 թվականից ԵՄ-ում պատրաստված ողջ սննդամթերքը պետք է կալորիաների մասին տեղեկություններ ներառի, սակայն դա հիմնականում չի վերաբերվում 1.2 տոկոսից ավելի թունդ խմիչքներին:
Հենց այս բացթողումը, մասնագետի խոսքով, կարող է ճարպակալման համաճարակի պատճառ լինել:






