Ջեռուցման խնայողությունը ոչ միայն պահպանում է ձեր փողերը, այլեւ օգնում է նիհարել, պնդում են հոլլանդացի գիտնականները:Մաաստրիխտի համալսարանի գիտնականները տեսություն են մշակել, համաձայն ցրտի զգացողությունը նիհարելու առողջ եւ կայուն տարբերակ է: Եւ հակառակը, տաք տներն ու գրասենյակները նպաստում են որովայնի շրջագծի մեծացմանը: Այս եզրակացություններին պետք է վերաբերել ամենայն լրջությամբ, քանի որ դրանք ստացվել են 10-ամյա աշխատանքների արդյունքում, գրում է Mirror-ը:
Այս պնդումը հատկապես արդարացի է երիտասարդների եւ միջին տարիքի մարդկանց վերաբերյալ, որոնք ցրտի զգացողությանն ի պատասխան ջերմության տեսքով էներգիա են արտադրում, որը կազմում է օրգանիզմի էներգետիկ հավասարակշռության 30%-ը: Դա նշանակում է, որ ցածր ջերմաստիճանները կարող են զգալիորեն ազդել այրված կալորիաների քանակության վրա, որոնք , որպես էներգետիկ պահեստ, պահվում են ճարպի կուտակումների տեսքով:
Ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը, հատկապես գրասենյակներում, հասարակական վայրերում եւ հիվանդանոցներում հարաբերականորեն բարձր է: «Հենց այդ պատճառով բնակչությունը հակված է այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին է ճարպակալումը: Բացի դրանից, մարդիկ դառնում են խոցելի շրջակա միջավայրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների հանդեպ» ,- հայտարարել են հոլլանդացի գիտնականները:






