Շատ մարդիկ երազում են ազատվել որովայնի հատվածի ճարպից եւ զարգացնել որովայնի մկանները, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Հայտնի մարզիչ Ջեյմս Սթերինգը խորհուրդ է տալիս հետեւյալ միջոցները:

Հրաժարվեք սպիտակ հացից եւ մակարոնից

Առաջին հերթին մարզիչը խորհուրդ է տալիս զերծ մնալ ածխաջրերի ինտենսիվ օգտագործումից (հաց,  մակարոն եւ այլն), քանի որ ածխաջրերը շատ արագ են յուրացվում օրգանիզմի կողմից՝ եւ բարձրացնում ինսուլինի մակարդակը:

Իսկ եթե Դուք չեք կարող առանց սիրելի ածխաջրերի, օգտագործեք դրանք հենց մարզումից հետո, քանի որ դա լավագույն ժամանակն է ավելորդ ճարպ «ծախսելու» համար:

Մարզեք ամբողջ մարմինը

Սթերինգը խորհուրդ է տալիս մարզման ընթացքում օգտագործել հնարավորինս շատ մկանային խմբեր, քանի որ այդ դեպքում ավելի շատ կալորիաներ են ծախսվում: Ընտրեք կոպլեքսային, այլ ոչ իզոլացված (օրինակ, միայն բիցեպսի համար նախատեսված) վարժություններ:

Մարզումը պետք է լինի բարձր ինտենսիվության

Առավել արդյունավետ են, ըստ մարզչի, բարձր ինտենսիվությամբ եւ 10-15 րոպե տեւողությամբ մարզումները, որոնց ընթացքում Դուք հասցնում եք քրտնել: Դրանք առավել նպաստավոր են որովայնի հատվածում ճարպից ազատվելու համար: Բացի այդ՝ կարճատեւ մարզումները հարմար են այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ չեն կարող հատկացնել սպորտին:

Սննդակարգային օրագիր վարեք

Ջեյմս Սթերինգը նաեւ խորհուրդ է տալիս սննդակարգային օրագիր վարել գոնե 30 օրվա ընթացքում: Այնտեղ պետք է ֆիքսվեն բոլոր այն մթերքները, որոնցով Դուք սնվում եք: Պետք է ֆիքսել նաեւ սնվելու ժամանակը եւ դրանից երկու ժամ հետո ի հայտ եկող զգացումները՝ հասկանալու համար, ինչքանով է աճել էներգիայի մակարդակը եւ առկա է արդյոք քաղցի զգացում: