Շատերին է հայտնի, թե ինչ է կրծքագեղձի քաղցկեղը, բայց քչերը գիտեն, թե ին՞չ է մետաստազը: Մետաստազներով կրծքագեղձի քաղցկեղն ունի նաեւ իր օրը՝ հոկտեմբերի 13:
Մետաստազները կարող են լինել ցանկացած քաղցկեղի բաղկացուցիչ մաս: Դա այն երեւույթն է, երբ քաղցկեղային բջիջները փախչում են հիմվական ուռուցքային հանգույցից, ճանապարհորդում են արյան հոսքով եւ կպնում են կարեւոր օրգաններից մեկին: Երբ դա տեղի է ունենում, քաղցկեղն արդեն դառնում է անբուժելի: Այն անվանում են նաեւ 4-րդ աստիճանի քաղցկեղ:
Իմ քաղցկեղային բջիջները լքել են իմ կրծքագեղձը եւ ճանապարհորդում են իմ արյան հոսքով՝ կպնելով իմ ոսկրերին, իսկ ավելի ուշ իմ լյարդին: Արդյո՞ք դա նշանակում է, որ իմ մոտ ոսկրերի քաղցկեղ է կամ լյարդի քաղցկեղ: Ո՛չ:
Եթե ձեր մոտ քաղցկեղ է, եւ այն առկա է ինչ-որ օրգանում, վիրաբույժը առաջին հերթին նմուշ կվերցնի հիմնական ուռուցքային հանգույցից, հետո հետազոտություններ կկատարի՝ հասկանալու համար, թե դա քաղցկեղի ո՞ր տեսակն է: Իմ քաղցկեղի բջիջները հետազոտության էին ենթարկվել երկու անգամ, եւ պատասխանն այսպիսինն էր՝ դա իսկապես կրծքագեղձի քաղցկեղ է, որը սկզբից ախտահարել է ոսկրերը, հետո՝ լյարդը:
Դա հաստատում է, որ կրծքագեղձի քաղցկեղը իմ արյան հոսքի մեջ է եւ ամեն օր փորձում է կպնել ինչ-որ այլ օրգանի: Դրա դեմ պայքարի միակ միջոցը քիմիոթերապիան էր. թունավոր, սարսափելի, ուժասպառ անող քիմոթերապիան.- գրում է Նորին ֆրեյզերը Fox News կայքի իր հոդվածում:
Ոչ ոք չի մահանում կրծքում մնացած կրծքագեղձի քաղցկեղից, բայց շատերն են մահանում մետաստազներից: Բայց եր՞բ: Ներկայումս մոտավորապես 155,000 ամերիկացի ապրում է մետաստազների առկայությամբ կրծքագեղձի քաղցկեղով: Նրանցից մոտավորապես 40,000-ը մկամահանա այս տարի:
Մետաստազներն առաջանում են կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից 10-15 տարի անց: Քաղցկեղի մոտավորապես 20-30%-ը վաղ փուլում է մետաստազներ տալիս, եւ միայն 6-10%-ն է առաջին իսկ ախտորոշման ժամանակ 4-րդ աստիճանի քաղցկեղ ցույց տալի:
Իմ հիմնադրամը մեծ աշխատանք տարավ՝ հասկանալու համար, թե ո՞ր ոլորտ գումար ներդնել, որպեսզի նոր դեղորայքները եւ բուժման մեթոդները կարողանան քաղցկեղը դարձնել քրոնիկ հիվանդություն, ինչպիսիք են դիաբետը, ՁԻԱՀ-ը: Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես է քաղցկեղը վերափոխվում ղեկավարվող հիվանդության, որից չեն մահանում այլ շարունակում եմ ապրել: Մեզ անհրաժեշտ են նոր դեղորայքներ եւ բուժման մեթոդներ, որոնք կապահովեն կայնքի նոր մակարդակ, ինչը չի ապահովում քիմիոթերապիան:
1-ին փուլի հետազոտությունը, որին ես մասնակցում եմ, դեղորայք է, որի հետ մենք բոլորս մեծ հույսեր ենք կապում: Դա Pfizer եւ Eli Lilly դեղագործական ընկերությունների հետազոտական աշխատանքն է: Իմ պարագայում այն աշխատում է, ես ունեմ շատ քիչ կողմնակի էֆեկտներ, եւ այն կայունացնում է իմ լյարդը: Եթե այս դեղորայքը նույն կերպ աշխատի երկու տարի շարոեւնակ հետազոտություների ընթացքում, այն կդառնա հասանելի հանրությանը: Դա մեծ առաջընթաց կլինի, եւ նման առաջընթացներն են օգնում հետազոտողներին նոր դեղորայքներ գտնել քաղցկեղի այլ տեսակների բուժման համար:
Ահա թե ինչու հետազոտություններն այդքան մեծ նշանակություն ունեն:
Նորին Ֆրեյզերը ապրում է մետաստազների առկայությամբ 4-րդ աստիճանի քաղցկեղով: Նա հանդիսանում է Նորին Ֆրեյզեր Հիմնադրամի, ոչ կոմերցիոն կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, որը ֆինանսավորում է նորագույն հետազոտությունները կանանց քաղցկեղի շրջանում:






