Սուրճի եւ կանաչ թեյի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է վահաժամ մահվան հավանականությունը: Այս մասին է նշվում Ճապոնիայի ուռուցքաբանական կենտրոնի հաշվետվության մեջ:
Գիտնականները լայնամասշտաբ հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է ավելի քանի 90 հազար մարդ՝ 40-69 տարեկան: Մասնակիցներն իրենց ամենօրյա սննդակարգին վերաբերվող հարցաթերթիկներ էին լրացնում: Այնուհետեւ մասնագետները համեմատել են ստացած տվյալները վերջին 19 տարվա ընթացքում մահացության մակարդակի ցուցանիշների հետ:
Արդյունքում նրանք եկան այն եզրակացության, որ այն մարդկանց մոտ, որոնք օրական 1-2 բաժակ սուրճ են խմում, մահվան հավանականությունը նվազում է 15 տոկոսով: Ընդ որում՝ օրական 3-4 բաժակ սուրճ խմողների շրջանում այս ցուցանիշը նվազում էր 24 տոկոսով:
Այդպիսի հատկություններով է օժտված նաեւ կանաչ թեյը: Դրա ամենօրյա օգտագործումը նվազեցնում է մահվան հավանականությունը տղամարդկանց մոտ 13, իսկ կանանց մոտ 17 տոկոսով:
Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Մանամի Ինոուէի խոսքերով՝ սուրճի եւ կանաչ թեյի դրական ազդեցության մեխանիզմը առայժմ բացահայտված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այստեղ մեծ դեր է խաղում կոֆեինը, որը պարունակվում է այս խմիչքներում:






