Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ ամեն տարի՝ մայիսի երկրորդ շաբաթ օրը, նշվում է հիպերտոնիայի դեմ պայքարի օրը: Այս տարի այդ օրը նշվում է մայիսի 9-ին:

Աշխարհի շատ երկրներում այս օրը միջոցառումներ են անցկացվում, որոնց նպատակն է՝ իրազեկել հասարակությունը բարձր զարկերակային ճնշման առաջացրած բարդությունների, ինչպես նաեւ հիպերտոնիայի կանխարգելման միջոցների մասին:

Համարվում է, որ ավելի քան 1.5 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում տառապում է հիպերտոնիայով, սակայն դրանց միայն 45 տոկոսը չգիտի այդ մասին եւ ոչ մի քայլ չի ձեռնարկում ճնշման կարգավորման համար:

Հայաստանում, Երեւանի գլխավոր սրտաբան Պարուակ Զելվեյանի խոսքով, անչափահասների մոտ 30 եւ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ 70 տոկոսը տառապում է հիպերտոնիայով, սակայն դրանց մեծամասնությունը չգիտի այդ մասին:

Ի՞նչ վտանգներ է ենթադրում բարձր զարկերակային ճնշումը:

  • Բարձր զարկերակային ճնշումը բարձրացնում է ինսուլտի կամ ինֆարկտի հավանականությունը:
  • Հիպերտոնիան կարող է հանգեցնել անոթային դեմենցիայի, որը բավականին տարածված է Հայաստանում:

Ինչպե՞ս կարելի է խուսաթել այս խնդիրներից:

Մանսագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ չափել ճնշումը եւ մշտապես վերահսկել այն: Եթե հիպերտոնիա ունեք, խորհրդակցեք բժշկի հետ եւ համապատասխան դեղեր ընդունեք:

Մի մոռացեք նաև ծանոթանալ հիպերտոնիայի մասին 10 հետաքրքիր փաստերին :