41-ամյա Քեմերոն Դիասը՝  Հոլիվուդի ամենագեղեցիկ եւ ամենագլամուր դերասանուհին որոշել է կանանց համար գրել «Մարմնի գիրքը» եւ խորը ուսումնասիրել այն հարցը, թե ինչու է ինքն իրեն այդքան հիասքանչ զգում:

«Ես սիրում են մարմնի գիտությունը եւ ինձ դուր է գալիս կիսվել տեղեկություններով ու տեսնել, թե ինչպես են մարդիկ դա օգտագործում իրենց կյանքում: Ես ուզում եմ, որպեսզի կանայք իմանան, որ երբեք ուշ չէ սեփական մարմնի մասին մտածելը»,- դերասանուհու խոսքերն է հաղորդում Fox News-ը:

«Մարզասրահում ես 5 րոպե վազում եմ մարզասարքի վրա, իսկ հետո  30 րոպե ձգումներ եմ անում, ապա հանգստանում 15 րոպե: Հետո ես կատարում եմ կքանստումներ եւ ուժային վարժություններ: Ես 10- 15 ֆունտանոց ծանրություններ եմ օգտագործում, եթե ուզում եմ մկանային զանգած աճեցնել, եւ 5- 8  ֆունտ, եթե ուզում եմ այն պահպանել:  Դուք պետք է ինքներդ պարզեք ձեր սեփական պահանջներն ու ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Այս ամենի համար պահանջվում է 20 –ից 30 րոպե»,- ասում է Դիասը:

Դերասանուհին մարզվում է առավոտյան ժամերին. « Իմ մարզասրահը բացվում է 5:30, եւ եթե ես ավելի վաղ գործեր եմ ունենում, ես ուղղակի արագ վազք եմ անում, 25 թեքումներ, քայլք եւ ձգումեր: Ես կարծում եմ, որ կարեւոր  է մարզվել անգամ եթե դուք ընդամենը 15 րոպե ունեք»,- ասում է Դիասը: