Յոգան շատ օգտակար է ոչ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Ձեզ ենք ներկայացնում յոգայով զբաղվելու մի քանի պատճառ:

Յոգան բարելավում է ինքնազգացողությունը

Սթրեսը, տագնապը ու անհանգստությունը շատ հաճախ դառնում են տարբեր հիվանդությունների պատճառ: Եթե գոնե 90 րոպեով հրաժարվեք սմարթֆոնից և նոութբուքից և զբաղվեք յոգայով, դա Ձեզ կդարձնի շատ ավելի առողջ ու երկարակյաց:

Յոգան օգտակար է հոդերի համար

Յոգաի սիրահարները նշում են, որ այն ասես «վերանորոգում» է հոդերը՝ արթրիտի կանխարգելում ապահովելով: Հենց այդ պատճառով են յոգայի սիրահարները շարժունակ մնում մինչև խոր ծերություն:

Յոգան ավելի ամրակազմ է դարձնում

Տարիքի հետ մկանային զանգվածը կրճատվում է, և առողջ մնալու համար շատ կարևոր է պահպանել ֆիզիկական ակտիվությունը: Սակայն յոգան հնարավորություն է տալիս զարգացնել մկանները առանց գանտելների և ծանրաձողերի: Յոգայով զբաղվողների մոտ բիցեպսները, տրիցեպսներն ու մնացած մկանները զարգանում են դասական ասաններ կատարելու միջոցով:

Յոգան օգնում է պահպանել հավասարակշռությունը

Յոգայի վարժություններից շատերը հավասարակշռության հետ են կապված: Որոշ վարպետներ պնդում են, որ յոգայում ամենակարևորը ասանների ժամանակ մարմինը թուլացնելն է, ինչը շատ օգտակար է մարմնի և հոգու համար: Մարմնի նկատմամբ վերահողություն հաստատելու այս պրակտիկան կարող է օգնել զերծ մնալ կոտրվածքներից: