Հակադեպրեսանտները կարող են մարդու առողջությանը վնաս հասցնել: Այդ պատճառով առանց սուր անհրաժեշտության դրանք օգտագործել խորհուրդ չի տրվում, պնդում են բրիտանացի գիտնականները:

Իհարկե, որոշ դեպքերում դեպրեսիան առանց դեղորայքի հաղթահարել չի ստացվի, սակայն գոյություն ունեն նաեւ ոչ դեղորայքային բուժման արդյունավետ միջոցներ, եթե խնդիրը դեռ չի հասցրել բարդանալ:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դեպրեսիայի բուժման եւ կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից է, ինչը ապացուցված է բազմաթիվ գիտական վերլուծություններով: Դրա հետ համաձայն է նաեւ Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Թոմաս Կրեյգը (Մեծ Բրիտանիա): Կարելի է մարզասրահ այցելել կամ մարզվել տանը:

Հարաբերություններ

Ցանկալի է նաեւ սեփական կյանքից հեռացնել սթրեսային գործոնները՝ մարդկանց կամ հանգամանքները, որոնք նպաստում են սթրեսի ի հայտ գալուն: Օրինակ, եթե որեւէ մարդու հետ հարաբերությունները անտանելի են դարձել, դրանք ավելի լավ է ավարտել:

Ինքնավերլուծություն

Շատ օգտակար կլինի նաեւ զբաղվել ինքնավերլուծությամբ եւ հասկանալ, ինչն է Ձեր հոգեբանական դիսբալանսի պատճառը: Դա այնքան էլ հեշտ չի անել, անհրաժեշտ է կամքի ուժ: Սակայն եթե Դուք կարողանաք վերլուծել Ձեր սեփական խնդիրները եւ ազատվել դրանք պայմանավորող հանգամանքներից, Ձեր կյանքը շատ ավելի դրական կդառնա: