Մեծ Բրիտանիայում ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք բուժվում են պետական կլինիկաներում, անվճար ԴՆԹ թեստեր կանցնեն: Հենց դրանց հիման վրա կմշակվի դիետան ու ճարպակալում ունեցողներին անհրաժեշտ ֆիզիկական վարժությունները:

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, այս ԴՆԹ թեստերը կարող են օգնել պարզել այն գենետիկական առանձնահատկությունները, որոնք կապված են քաշի ավելացման հետ:

Այս մեթոդը մշակած գիտնականները պնդում են, որ տարբեր գենոտիպերը տարբեր կերպ են արձագանքում միեւնույն մթերքներին: Որոշ մարդիկ գիրանում են սպիտակուցների պատճառով, որոշներն էլ՝ ածխաջրերից: Արդյունքում, իմանալով մարդու գենոտիպը,  բժիշկները կկարողանան պարզել, որ դիետան է անհրաժեշտ մարդուն՝ հաջողության հասնելու համար: Փորձագետներից շատերն արդեն իսկ բարձր գնահատականներ են տալիս դիետայի գենետիկական այս տեսակին եւ դրա հետ մեծ հույսեր կապում:

Պիլոտային ծրագիրն արդեն իսկ փորձարկվել է Էսեկսում, որտեղ այն շատ արդյունավետ է եղել: Այժմ փորձարկումները պետք է իրականացվեն ամբողջ երկրում, որը վերջերս բախվել է ճարպակալման համաճարակի հետ: Այսօր չափահաս բրիտանացիների 25 տոկոսը ճարպակալում ունեն, կանանց 33 եւ տղամարդկանց 44 տոկոսն էլ՝ ավելորդ քաշ:

Փորձագետների խոսքով՝ եթե ռադիկալ քայլեր չձեռնարկվեն իրավիճակը շտկելու համար, 2050 թվականին ճարպակալմամբ կտառապի երկրի բնակչության կեսը: