Մինչեւ այսօր դեռեւս հայտնի չէ, թե ինչ՞ն է առաջացնում շիզոֆրենիա հիվանդությունը, որով, համաձայն ԱՀԿ-ի տվյալների, ամբողջ աշխարհում տառապում է մոտ 24 միլիոն մարդ: Մեծ ԲրիտանիայիԿարդիֆֆի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են նոր գենետիկ մուտացիաներ, որոնք կօգնեն հասկանալ այս խանգարման պատճառները,գրում է Medical News Today-ը:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ շիզոֆրենիայի պատճառ կարող են լինել գեները: Հոգեկան առողջության Ազգային ինստիտուտի տվյալներով, բնակչության մոտավորապես 1%-ը տառապում է շիզոֆրենիայով: Շիզոֆրենիայով հիվանդների ծնողների, քույրերի, եղբայրների (ազգակցականության երկրոդ մակարդակ) մոտ այս հիվանդությունը հայտնաբերվում է զգալիորեն ավելի հաճախ, քան երրորդ կարգի հարազատների շրջանում:
Հետազոտության ընթացքում (խոշորագույնը իր բնույթի մեջ) գիտնականները վերլուծել են 623 շիզոֆրենիայով հիվանդների եւ նրանց ծնողների արյան նմուշների ԴՆԹ-ի հատվածները: Արդյունքում նրանք բացահայտել են de novo մուտացիաներ (նոր ձեռք բերված): Սրանք գենային մուտացիաներ են, որոնք առկա են շիզոֆրենիայով հիվանդների, բայց ոչ նրանց ծնողների մոտ: Մասնագետները բացահայտել են, որ տվյալ մուտացիաները որոշակի դեր են խաղում են շիզոֆրենիայի առաջացման մեջ: Բացի դրանից, մուտացիաները կարող են քանդել ուղեղի սպիտակուցների կազմը, որոնք կապված են նյարդային բջիջների կապման ուժի, ուղեղի զարգացման, կրթության, հիշողության եւ ճանաչողական ունակությունների հետ:






