Սկանդինավյան խոհանոցում լայն տարածում ունեցող հապալասը կարող է օգնել կանխարգելել քաշի ավելացումը եւ  շաքարի ու խոլեստերինի բարձր մակարդակը, հայտարարում են շվեդ գիտնականները նոր հետազոտությունում:

Լունդի համալսարանի գիտնականների կողմից քաշ ավելացնելու հակում ունեցող մկների ( գեր մարդկանց նման)  վրա իրականացված հետազոտության ընթացքում կենդանիներին երեք ամսվա ընթացքում կերակրել են ճարպերի բարձր պարունակությամբ սննդով եւ  տարբեր տեսակի հատապտուղներով:

«Ճարպերի բարձր պարունակությամբ սննդով  սնվող մկների մոտ հապալասը եղել է  քաշի ավելացումը սահմանափակող լավագույն հատապտուղը»,- ասել է Լունդի համալսարանի շաքարախտի մասնագետԿարին Բերգերը AFP-ին տված հարցազրույցում, հաղորդում է Newsmax Health-ը:

Ճարպերի բարձր պարունակությամբ սնունդ ստացող կենդանիները, ում նաեւ հապալաս են տվել, նույնքան քաշ են հավաքել, որքան ճարպերի ցածր պարունակությամբ սնունդ ստացողները, իսկ շաքարի մակարդակները երկու խմբում էլ միանման են եղել:

Դրանից զատ, նրանց մոտ ցածր է եղել խոլեստերինի մակարդակը, ի տարբերություն այն մկների, որոնք ունեցել են նույն սննդակարգը, ուղղակի առանց հատապտղի ավելացման:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարկվել են Journal of Nutrition and Metabolism ամսագրում, օգտագործվել են նաեւ այլ հատապտուղներ՝ մորի, ազնվամորի, ճահճաբույս, մոշ, սեւ սալոր եւ ասայի:

Հետազոտողները զարմացել են, բացահայտելով, որ բրազիլական հատապտուղ ասային, որը վաճառվում է որպես քաշի նվազեցման սուպեր հատապտուղ, հակառակ ազդեցությունն է ունեցել մկների վրա:

Թիմը պլանավորում է մարդկանց վրա փորձարկումներ սկսել, բայց դեռ ժամկետները հաստատված չեն:

Հետազոտողները նշում են, որ հապալասը կազմել է մկների սննդակարգի  20%-ը:

«Իրական չէ, որ մարդիկ այդքան հապալաս ուտեն»,- ասել է Բերգերը:

«Այնուամենայնիվ, մեր նպատակը մարդկանց մոտ մկների արդյունքը կրկնելը չէ, այլ ճարպակալման եւ  դիաբետի կանխարգելումը՝  սննդակարդի մեջ հատապտուղների ներգրավվման միջոցով»: