Շաքարի ու գազավորված ըմպելիքները, ինչպիսին են, օրինակ, Coca-Cola-ն ու и Pepsi-ն, մեկ անգամ չէ, որ խոսվել է: Սակայն ամերիկացի Ջորջ Պրիորը որոշեց իր օրինակով ցույց տալ, ինչին է հանգեցնում այս խմիչքների օգտագործումը:
Մեկ ամսվա ընթացքում տղամարդը, որն իր 50 տարեկանում կարող էր հպարտանալ իր սպորտային կազմվածքով, օրական խմել է 10 շիշ Կոկա-Կոլա օրական: Եվ արդյունքը իրեն երկար չսպասեցրեց 30 օրվա ընթացքում տղամարդը գիրացավ մի ամբողջ 10 կիլոգրամով: Նախկինում նա կշռում էր 76 կիլոգրամ, իսկ փորձարկումից հետո՝ 86: Նաեւ ճարպակալեց նրա որովայնը՝ չնայած նրան, որ այն նախկինում բավական ձիգ էր ու զարգացած:
Ինչպես պատմեց ինքը Ջորջ Պրիորը, ով ապրում է Լոս Անջելեսում, այն ընթացքում, երբ նա Կոկա-Կոլա էր խմում, նրա՝ քաղցրեղեն ուտելու ցանկությունն աճում էր օրեցօր: Սակայն մի ամսվա ընթացքում ի հայտ եկած 10 կիլոգրամը նրա մոտ, իհարկե, շոկ առացացրեցին:
Այժմ Ջորջը կոչ է անում մարդկանց ուշադրություն դարձնել սննդի մեջ շաքարի պարունակությանը: ԱՀԿ ստանդարտներով՝ օրական նախընտրելի է օգտագործել 25 գրամ շաքարից ոչ ավել: Իսկ մի շիշ Կոլայում պարունակվում է 35 գրամ՝ ավելի շատ, քան թույլատրելի է:








