Բրիտանացի վեց հիվանդներին պատվաստել են անլար կարդիոխթանիչ, որն իր չափորով փոքր է ААА մարտկոցից եւ, որը հեղաշրջում է կատարել սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեջ:
Ստանդարտ կարդիոխթանիչները, որոնք շատ քիչ են փոխվել 1958 թվականից ի վեր, կարգավորում են անոթազարկը՝ անրակի տակ տեղադրված մարտկոցի միջոցով էլեկտրական ազդանշաններ ուղարկելով դեպի սիրտը:
Nanostim կարդիոխթանիչը, որը չունի լարեր, իր չափերով տասն անգամ փոքր է դասական սարքից: Այն տեղադրվում է սրտի խոռոչներից մեկում, տեղեկացնում է Daily Mail-ը։
Այն ներմուծվում է ոտքի վրա կատարված կտրվածքի միջոցով եւ ամրացվում է պտուտականման խարիսխի միջոցով սրտի ներքին պատի վրա:
Բացի այն, որ միջամտությունն ինքնին հեշտ է, բժիշկները հույս ունեն, որ նորարարությունը կարող է վերացնել դասական կարդիոխթանիչի տեղադրումից առաջացող բարդությունները, այդ թվում՝ վարակները եւ թրոմբները:
Nanostim-ն իմպլանտացվում է անմիջապես սրտի մեջ՝ տեղային անզգայացման ներքո կատարվող քիչ ինվազիվ միջամտության ժամանակ:
Հիվանդին ներարկում են ոչ մեծ քանակությամբ հանգստացնող եւ տեղային անզգայացնող՝ ոտքի վերին հատվածում: Կարդիոխթանիչը տեղադրվում է ոտքի ազդրային երակի մեջ տեղադրված ճկուն խողովակի մեջ:
Ինչպես բոլոր կարդիոխթանիչները, այն սնուցվում է մարտկոցից եւ պարունակում է համակարգչային չիպ, որը վերահսկում է էլեկտրական ակտիվությունը:
Մարտկոցներն աշխատում են մինչեւ 13 տարի: «Վերջնաժամկետի ավարտին դուք կարող եք հեռացնել եւ փոխել այն կամ տեղադրել մեկ ուրիշը դրա կողքին»,- ասում է միջամտությունն իրականացրած պրոֆեսոր Ռիչարդ Շիլլինգը:
77-ամյա Մորին ՄակԿլիվը՝ երեք հիվանդներից մեկն է, ում այս ամիս Լոնդոնի Սուրբ Բարդուղիմեոս հիվանդանոցում տեղադրել էն այս նոր սարքը: Նա տասը տարիների ընթացքում տառապել է նախասրտերի շողացումից, եւ ինսուլտից հետո դեղեր է ընդունել սրտի ռիթմի դանդաղեցման համար: Բայց դա նշանակում է, որ ՍԿՀ կարող էր ընկնել վտանգավոր ցուցանիշի՝ 40 զարկ/ րոպեում:
Նա իրեն բավականին առույգ է զգում եւ խորը քնում է: «Նախկինում ես գիշերն արթնանում էի ուժեղ սրտխփոցից: Դա անցավ: Ես ինձ այնքան լավ եմ զգում»:







