Օրական 5 բաժակ էսպրեսո խմելը մարդկանց առողջության համար վտանգ չի ներկայացնում, նշում են European Food Safety Authority-ի (EFSA) կողմից իրականացված նոր հետազոտության հեղինակները: Հետազոտությունն իրականացվել այն բանից հետո, երբ տարբեր երկրներում բժիշկները սկսեցին բարձրաձայնել սուրճի վնասակարության, դրա՝ սրտի եւ կենտրոնական նյարդային համակարգի վրա բացասական ազդեցության, ինչպես նաեւ հղիության ընթացքում սուրճ օգտագործելու հնարավոր վտանգների մասին:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ օրական 400 միլիգրամ կոֆեինը չի կարող լուրջ վնաս հասցնել ոչ հղի հասուն մարդկանց առողջությանը: Իսկ ահա հղիներին խորհուրդ չի տրվում օրական 200 միլիգրամից ավել օգտագործել:

Գործակալության տվյալներով՝ Եվրոպայում 18-65 տարեկան մարդիկ միջինում ընդունում 37-319 միլիգրամ օրական: Էսպրեսոյի մեկ բաժակի մեջ պարունակվում է մոտ 80 միլիգրամ կոֆեին՝ նույնքան, որքան էներգետիկ խմիչքի մեկ շշի մեջ (օրինակ՝ Red Bull-ի): Մեկ բաժակ սեւ թեյի մեջ պարունակվում է 50 միլիգրամ, իսկ կոլայի մեկ բաժակի մեջ՝ 40: